Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Եթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն Ստեփանյան

Միջազգային հանրությունը այս տարվա նոյեմբերին պատրաստվում է Բրազիլիայում մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թ. համաժողովին (COP 30), իսկ Հայաստանը նախապատրաստվում է 2026 թ. աշնանն ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17):

Այս իրադարձություններին ընդառաջ 2025 թվականի մայիսին 15-ին Հայաստանում կազմակերպվել էր Կայուն զարգացման համաժողով, որը կամուրջ էր Բրազիլիայում կայանալիք COP 30-ի եւ Հայաստանում կայանալիք COP 17-ի միջեւ: Համաժողովի քննարկման առանցքային թեման էր, թե Հայաստանն ինչպես կարող է համահունչ լինել գլոբալ կայուն զարգացման օրակարգերին եւ ամրապնդել իր դիրքը որպես բնապահպանական առաջնորդ:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Մենք գնում ենք COP 30-ին եւ պատրաստվում ենք COP 17-ին, բայց որեւէ լավ նախադեպ բիզնեսի տեսանկյունից կենսաբազմազանության կառավարման հետ կապված մեր հյուրերին չենք կարող ներկայացնել: Այդ շանսը մենք կորցրել ենք»,- այս մասին նշել է համաժողովին ներկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այդ հնարավորությունը կորցրել է, իսկ այդ շանսը տալու էր հանքարդյունաբերական լավ ծրագիրը.

«Սրա հետ կապված Ամուլսարի օրինակը պետք է բերեմ: Կենսաբազմազանության կորուստների փոխհատուցման մեծ ծրագիր կար՝ Ջերմուկի ազգային պարկը, որը կառավարության հետ համաձայնեցված էր, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը հայտնի չէ, թե ինչ փուլում է գտնվում, բայց 2021 թվականին այն պետք է բարեհաջող ավարտվեր: Դա մեծ կորուստ էր Հայաստանի հանքարդյունաբերության համար»:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Բոլորի մոտ կա այն կարծրատիպային մտածելակերպը, որ եթե հանքարդյունաբերություն, ապա կենսաբազմազանության կորուստներն անխուսափելի են: Կենսաբազմազանության պահպանումը շատ կարեւոր է հենց հանքարդյունաբերության համար, որի կորուստներն անմիջական եւ մեծ ռիսկ են պարունակում նաեւ մեր ոլորտի համար: Միգուցե շատ դեպքերում այդպես էլ կա, բայց աշխարհն արդեն ապացուցել է, որ դա ամբողջությամբ կառավարելի գործընթաց է»,- ասել է Արմեն Ստեփանյանը:

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը նշել է, որ եթե կա մեծ հանքարդյունաբերական նախագիծ, ապա միլիոնավոր դոլարներ, ռեսուրսներ, մասնագետներ է ներգրավում ելակետային տվյալների ուսումնասիրության վրա՝ «ամեն բզեզի, խոտի, ծաղկի վրա դրա ազդեցությունը հասկանալու, կենսաբազմազանության արժեքը գնահատելու համար»:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Մեծ ռեսուրսներ ենք ներգրավում, հասկանալու, թե մեր գործունեությունն ինչ ազդեցություն է թողնում կենսամիջավայրի վրա: Եթե այդ միջավայրը կրիտիկական է, այդ դեպքում պետք է հասնենք կենսաբազմազանության կորուստի ոչ միայն չեզոքացման, այլեւ դրական արդյունք հաստատենք, եթե հասարակ մոդիֆիկացված կենսամիջավայր է՝ գոնե պետք է զրոյացնենք ազդեցությունը: Ամուլսարը սրա շատ լավ օրինակն էր, ԶՊՄԿ-ն էլ նույն ճանապարհն է որդեգրել: Մեր զարգացման բոլոր ծրագրերը նույն խստությամբ, նույն գիտահեն մոտեցմամբ վերաբերում են թե՛ կենսաբազմազանությանը, թե՛ կայուն զարգացման ոլորտներից բոլորին:

Եթե մենք այսօր չառերեսվենք մեր իրական խնդիրներին եւ կեղծ չչափազանցնենք ազդեցությունը, որն ունենք, իրականում ոչ մի թիրախի ճիշտ չենք հասնի: Այո, խնդիրներ կան, դրանցից ոչ ոք չի փախչում, խնդիրներից խոսում են ոլորտի ներկայացուցիչերը, բայց եթե շարունակենք այդ խնդիրները դեմոնիզացնել, ոչ մի տեղ չենք հասնի»,- ասել է Արմեն Ստեփանյանը: