Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

Մայիսի 15-ին Լոռվա մարզի ՔՈԱՖ-ը դարձել էր նորարության և տեխնոլոգիաների էպիկենտրոն հենց այստեղ է այս տարի անցկացվել Silicon Mountains մարզային ֆորումը՝ տանելով տեխնոլոգիաների և նորարարությունների շուրջ քննարկումները մարզեր։ Ucom-ը հանդես է եկել որպես Ֆորումի տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես խոսնակ մասնակցել է  «Կիբերանվտանգությունը և տվյալների պաշտպանությունը» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կիսվել է իր փորձով և տեսակետներով կիբերանվտանգության հետ կապված ժամանակակից ստանդարտների մասին։  

Մյուս երկու պանելային քննարկումների թեմաներն էին «Արհեստական բանականությունը և ավտոմատացումը», ինչպես նաև «Խելացի թվային ենթակառուցվածքները»։ Ֆորումի հիմնական խոսնակներից էր Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակաբաշխության դափնեկիր, Ճապոնացի ճարտարագետ, Դր Յոշիակի Հագիվարան։ 

«AI-ն այսօր բոլորի համար անհրաժեշտ միջոց է առօրյա աշխատանքն ու կյանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, նաև կիբերանվտանգությունն արդեն վաղուց բոլորիս կյանքի անբաժանելի մաս է։ Մենք Ucom-ում հավատում ենք, որ ժամանակակից այս տեխնոլոգիաների  շուրջ քննարկումը պիտի լսելի դառնա Հայաստանում բոլորի համար։ Ես շատ ուրախ եմ Լոռիում Silicon Mountains-ի շրջանակում կիսվել իմ փորձով, նաև խոսել կիբերանվտանգության հարցերի շուրջ։ Հուսով եմ, մեր ելույթները կոգեշնչեն շատերին ու նոր օգտակար համագործակցությունների ու նախագծերի հիմք կդառնան», - նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Նախ, մարզային զարգացումն իրապես առաջնային ուղղություն է մեր միության համար։ 2019 թվականից  մենք սկսել ենք աշխատել մարզային համայնքների հետ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում։ Երկրորդ՝ մենք ցանկանում ենք ուժեղացնել մարզային ընկերություններին, տալ նրանց նոր հնարավորություններ, օգնել նրանց հասնել միջազգային մակարդակի։ Երրորդ՝ նպատակ ունենք մարզերում կիրառել առաջատար STEM կրթական ծրագրերը, որոնք մշակել ենք մեր անդամների հետ։ Դրանք են՝ «Արհեստական բանականության» դպրոցական ծրագիրը, «Հեռահաղորդակցություն և Ինտերնետի իրերի» (IoT) ծրագիրը, և այլ նախագծեր։ Չորրորդ՝ ուզում ենք կիսվել փորձով և գիտելիքով, ներգրավել առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և պետական ներկայացուցիչների մասնակցությունը։ Եվ վերջապես՝ ցանկանում ենք բերել միջազգային ընկերությունների գործարար մշակույթը մարզ, ու խթանել մարզային ներդրումները», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելանը։ 

Ֆորումի շրջանակում կազմակերպվել էին նաև «Կիբերպատերազմ» խաղեր։ Այս բացառիկ գործնական աշխատաժողովի ընթացքում երկու փորձառու թիմեր, կազմված կիբերանվտանգության ոլորտի մասնագետներից, հաջորդաբար եղան հարձակվողի և պաշտպանվողի դերում։ 

Ունկնդիրները ծանոթացան ժամանակակից DDoS հարձակումների մեթոդների և գործիքների, արդյունավետ արձագանքման և պաշտպանական ռազմավարությունների հետ, բացահայտեցին կիբերանվտանգության վերջին միտումները։ Աշխատաժողովը նախատեսված էր կիբերանվտանգության մասնագետների, ցանցային ճարտարապետների, ՏՀՏ ղեկավարների, բիզնեսի առաջնորդների և ՏՀՏ ենթակառուցվածքների կայունությամբ ու հասանելիությամբ հետաքրքրված մասնակիցների համար։