Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը

Idram&IDBank հավելվածը կրկին թարմացվել է․ այս անգամ էլ նորությունը կհեշտացնի հաճախորդների առօրյան: Ինչպես յուրաքանչյուր նորության, այնպես էլ այս թարմացման հիմքում օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու գաղափարն է։ 

Վերջին թարմացմամբ (iOS – 4.0.97 և Android – 3.7.98) կարելի է թե՛ հետաձգել Rocket Line վարկերի վճարումը, թե՛ միավորել մի քանի Rocket Line վարկ մեկում։

Վճարման հետաձգումը իրենից ենթադրում է ընտրված վարկի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկի ավտոմատ մարում։ Նոր վարկը նույնպես պատկերվում է հավելվածի Բանկինգի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (վճարումը հետաձգված) անվանմամբ։

Ինչպե՞ս հետաձգել վարկը՝

  • Rocket Line վարկի մանրամասներ պատուհանից սեղմե՛ք «Հետաձգել վճարումը» կոճակը,
  • նոր պատուհանում ծանոթացե՛ք ծառայության պայմաններին և տվե՛ք համաձայնություն՝ սեղմելով «Հաստատել» կոճակը,
  • հաջորդ քայլով դիտե՛ք նոր վարկի մանրամասները, տվե՛ք համաձայնություն բոլոր դրույթներին և վերջ։

Դե, իսկ Rocket Line-ի միավորումը իրենից ենթադրում է ընտրված վարկերի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկերի ավտոմատ մարում։ Նոր վարկը կրկին կպատկերվի հավելվածի Բանկինգ բաժնի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (միավորված) անվանմամբ։

Իսկ ինչպե՞ս միավորել վարկերը՝

  • գլխավոր էջում սեղմե՛ք Rocket Line-ի սահմանաչափի վերևի + կոճակը,
  • նոր պատուհանում սեղմե՛ք «Միավորել վարկերը», ապա ընտրե՛ք Rocket Line-երը, որոնք ցանկանում եք միավորել,
  • ընտրե՛ք նոր Rocket Line-ի ժամկետը, տվեք անհրաժեշտ համաձայնությունը, և վերջ։

Հիշեցնենք, որ Ձեր Rocket Line սահմանաչափով կարող եք վճարել ավելի քան 23․500 վաճառակետերում, այսինքն՝ ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ Rocket Line 0%-ով վճարելու հնարավորությամբ վաճառակետերի թիվը վաղուց գերազանցում է 10․000-ը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ