Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Հայաստանը կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնին Սոչիում

«Եվրասիա» ԻՀԿ-ն Մոսկվայի РИА Նովոստի մամուլի կենտրոնում ներկայացրել է II միջազգային Կինոֆեստը՝ «Եվրասիա-Կինոֆեստ», որը կանցկացվի Սոչիում՝ հունիսի 6-ից 13-ը։ Փառատոնը կմիավորի 25 երկրի կինոգործիչների, այդ թվում՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և այլ երկրների ներկայացուցիչներին։

Մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ ունեցան «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնի նախագահ, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևը,«Եվրասիա» ԱՆՈ-ի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան, փառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ Արմինե Ավդոլյանը և այլոք։

Բանախոսները կարևորեցին փառատոնի հիմնական նպատակները՝ ձևավորել ընդհանուր եվրասիական կինոտարածք, ամրապնդել ժողովուրդների միջև մշակութային կապերը և ստեղծել հարթակ մասնագիտական երկխոսության, միջմշակութային համագործակցության և բարեկամական շփման համար։

«Եվրասիա-Կինոֆեստ»-ը Տիգրան Քեոսայանի նախաձեռնությունն է, և ես շատ հույս ունեմ, որ նա շուտով կապաքինվի և կվերադառնա մեզ։ Որովհետև, անկասկած, ոչ ոք ավելի լավ չի կարող իրականացնել այս նախագիծը։ Երկրորդ Կինոֆեստին կմասնակցեն 25 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իսպանիայից, Գերմանիայից, Սերբիայից, Պակիստանից, Հնդկաստանից։ Եվ նրանք միայն կինոգործիչներ չեն։ Փառատոնին ներկա կլինեն նաև լրագրողներ, դերասաններ, կինոքննադատներ և այլ մասնագետներ։ Ուստի «Եվրասիա-Կինոֆեստի» կարևորությունը այսօր անկասկած է»,- նշել է Ջանիկ Ֆայզիևը։

Հյուրերի թվում կլինեն՝ «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնի նախագահ Ջանիկ Ֆայզիևը, «Մոսֆիլմ»-ի տնօրեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Շուկշինան, ռուսաստանյան երգիչ, դերասան և հեռուստահաղորդավար Ռոդիոն Գազմանովը, ռուս դերասանուհի Եկատերինա Շպիցան, սերբ կինոռեժիսոր և դերասան Գոյկո Միտիչը, իսպանացի սցենարիստ և դերասան Խավիեր Գոնսալեսը, ինչպես նաև ֆրանսիական կինոյի աստղեր Սեմի Նասերին և Ֆրեդերիկ Դեֆենյալը։

Փառատոնի ընթացքում նախատեսված է հագեցած կրթական և գործարար ծրագիր։ Կինոգործիչները կմասնակցեն վարպետության դասերին, կլոր սեղաններին, ֆորումներին և պանելային քննարկումներին։

Բացի այդ, նախատեսվում են նոր ձևաչափեր՝ մասնագիտական հաղորդակցման, փորձի փոխանակման և ուսուցման համար։

«Եվրասիա-Կինոֆեստ»-ը ըստ ավանդույթի մեծ ուշադրություն կդարձնի երիտասարդ կինոգործիչներին և սկսնակ կինոբլոգերներին։

Հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ և կճանաչվեն հետևյալ անվանակարգերում՝

  • Լավագույն ռեժիսուրա
  • Լավագույն դերասան
  • Լավագույն դերասանուհի
  • Լավագույն վավերագրական ֆիլմ
  • Լավագույն սցենար
  • Դիտողների համակրանքի մրցանակ (ինտերնետ-քվեարկությամբ)
  • Լավագույն կինոդեբյուտ
  • Լավագույն օպերատորական աշխատանք
  • Լավագույն գեղարվեստական ֆիլմ
  • Ներդրում կինոյի զարգացման մեջ
  • Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
  • ԱՆՈ «Եվրասիա»-ի հատուկ մրցանակ

Կինոֆեստը հնարավորություն կտա ցուցադրել ավելի շատ մասնակիցների աշխատանքները և ընդլայնել եվրասիական կինոհամայնքը։

«Եվրասիա» ԱՆՈ-ն՝ ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն, նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը։ Այն իրականացնում է հումանիտար նախագծեր՝ ուղղված ավանդական արժեքների պահպանմանը և միջազգային հաղորդակցության զարգացմանը։

Նախագծերից մեկը ներառում է կրթական ծրագրեր, փոխանակումներ, պրակտիկաներ խոշոր պետական ընկերություններում և մեդիադպրոց։