Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը

ԱրարատԲանկի աջակցությամբ մայիսի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը, որին մասնակցել է նաև ԱրարատԲանկի գիտակների թիմը։

Ցանկացած հայի համար խորհրդանշական այս օրը պատահական չէր ընտրված․ նպատակը մեր հերոս տղաներին աջակցելն էր։ Գիտակներին ուղղված էին նաև Առաջին Հանրապետության, հայոց պատմության, հայկական դիցաբանության և առասպելների մասին հարցեր: Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է 2016-2020թթ․ պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

2022 թվականից ի վեր ԱրարատԲանկը հայրենիքի պաշտպանների՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթության ապահովման նախաձեռնության կողքին է։

Հիմնադրամի շահառուները, որոնք ծառայել են հայկական բանակում, այսօր շարունակում են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում՝ այս անգամ կրթության միջոցով: Համագործակցությունից ի վեր ԱրարատԲանկի ներդրումը կազմել է ավելի քան 25 մլն ՀՀ դրամ:

«Մինչ օրս մեր գիտակների թիմի մասնակցած  բոլոր խաղերը եղել են բարեգործական, այս մեկը ևս  բացառություն չէր և, ինչպես ամեն անգամ, շատ պատասխանատու էինք մեզ զգում, երբ խաղի արդյունքներից կախված է պատերազմի բովով անցած, «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու որևէ երիտասարդի կրթության հարցը»,- նշել է ԱրարատԲանկի գիտակների թիմի ավագ, CRM բաժնի ղեկավար Անուշիկ Դոլինյանը։

Բանկի թիմն արժանացավ «Կերոն» հիմնադրամի մրցանակին՝ հնարավորություն ստանալով շրջայց կատարել Աֆրիկյանների առանձնատանը, որտեղ գտնվում է հիմնադրամի գրասենյակը, ծանոթանալ պատմական շենքի ճարտարապետությանն ու հիմնադրամի գործունեությանը:

Հայրենասիրական մթնոլորտն ամբողջացրեց Կարնո քոչարին, որը միավորեց խաղացող թիմերի անդամներին՝ մատնանշելով անկախության իրական արժեքներն ու ամփոփելով օրվա խորհուրդը։

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից