Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին

Ucom-ը և «Իմփաքթ Հաբ Երևանը» հպարտությամբ ներկայացնում են 2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի ընտրված մասնակիցներին՝ տասը նորարարական թիմեր, որոնք մշակում են շրջանաձև տնտեսության սկզբունքներին համահունչ լուծումներ։ Ծրագիրը մեկամյա ինկուբացիոն նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը։ 2025 թվականին ուշադրության կենտրոնում են շրջանաձև տնտեսության սկզբունքներն՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև նորաձևություն, հիմնված «7R» փակ ցիկլի մոդելի վրա՝ հրաժարում, վերաիմաստավորում, նվազեցում, վերաօգտագործում, վերանորոգում, վերամշակում և վերականգնում։ 

Նախագծի մեկնարկը նշանավորվեց հանդիսավոր միջոցառմամբ, որը համախմբեց ձեռնարկատերերի, ոլորտի մասնագետների և «Իմփաքթ Հաբ Երևանի» համայնքի անդամների։ Միջոցառումը ներառում էր ինտերակտիվ աշխատարան՝ նվիրված շրջանաձև տնտեսության հիմունքներին, ինչպես նաև փորձառու տեղական ձեռնարկությունների ներկայացուցիչների ելույթներ, որոնք ներկայացրին իրենց նորարարական լուծումները և անձնական փորձը շրջանաձև տնտեսության ոլորտում։

Բացման խոսքերով հանդես եկան Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Կանաչ տեխնոլոգիաները և կայուն մոտեցումները բիզնեսում Ucom-ի համար կարևորագույն արժեքներից են, որոնք մենք խորապես գնահատում ենք, և ուրախ ենք աջակցել այս նախագծին՝ խրախուսելու տեղական ստարտափներին մտածել կանաչ: Կարևոր է, որ հայ ձեռնարկատերերը հավատան՝ կայուն ու անվտանգ մոտեցումները կարող են լինել նաև շահութաբեր, միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքային զարգացմանը», - ընդգծեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շրջանաձևությունը միտում չէ. այն Հայաստանի տնտեսության կայուն ու հեռանկարային ուղին է։ Այս տարվա Ֆելլոուշիփ ծրագիրը, Ucom-ի հետ համագործակցությամբ, նպատակ ունի նորարարներին տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ թափոններն արժեքի վերածելու և գաղափարները մասշտաբային բիզնեսի վերածելու համար», - հավելեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի 10 ընտրված մասնակիցներն են՝

Eco Habit վերամշակելով նեյլոնե հնամաշ զուգագուլպաները՝ ձեռքով ստեղծում է դիմացկուն գորգեր՝ միաժամանակ ապահովելով աշխատանք խոցելի խմբերի համար։ Զրո-թափոն մոտեցմամբ՝ նախագիծն օգնում է նվազեցնել տեքստիլ թափոնները՝ առանց քիմիական նյութերի կիրառման։

SeElabUS արհեստական բանականության վրա հիմնված ուսուցման հարթակ՝ ՓՄՁ-ների համար, որը մատուցում է խաղայնացված ուսուցում և միավորում ձեռնարկատերերին ներդրողների և շուկաների հետ։

Bee Green արտադրում է բազմակի օգտագործման մեղրամոմե սննդի փաթեթավորման միջոցներ՝ նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի օգտագործումը։ Լիովին կենսաքայքայվող արտադրանքը փակ ցիկլի կայունություն է դրսևորում և ունի մեկ տարվա օգտագործման ժամկետ:

BioHumus գյուղատնտեսական թափոնները վերածում է օրգանական պարարտանյութի՝ օգտագործելով վերմիկոմպոստացման մեթոդը։ Այս շրջանաձև գործընթացը բարելավում է հողի առողջությունը՝ միաժամանակ կանխելով գյուղատնտեսական թափոնների հայտնվելը աղբավայրերում:

SunHome Stepanavan կայուն տուրիզմի էկո-հյուրատուն Ստեփանավանում, որը կիրառում է արևային էներգիա, անձրևաջրերի հավաքում և թափոնների վերամշակում՝ տեղական արտադրողների ներառմամբ։

Zenith Academy վերապատրաստում է մասնագետներին վերականգնվող էներգիայի ոլորտում՝ օգտագործելով հնացած սարքավորումներ և գործնական ուսուցման մոդել։ Նրանց խելացի էներգետիկ լաբորատորիաները ցուցադրում են շրջանաձևության սկզբունքները՝ արդյունաբերական թափոններից էներգիա արտադրելու նախագծերի միջոցով:

Grant Legacy օգտագործում է կոմպոստացված թափոններ՝ բուժիչ խոտաբույսերի մշակումում, ինչի արդյունքում ստացվում են թեյեր, օճառներ և մոմեր։ Արևային էներգիայով չորացումը և սերմեր ստանալուց մինչև վաճառքի ամբողջ գործընթացը ապահովում են զրո-թափոն արտադրական ցիկլ:

By Botany եղինջի մանրաթելից պատրաստում է կենսաքայքայվող տեքստիլ, իսկ բրենդի որոշ հագուստներ նույնիսկ ներառում են սերմեր, որոնցից հետո բույսեր են աճում։

4Green մշակում է արհեստական բանականությամբ օպտիմիզացված HVAC համակարգեր՝ շենքերի էներգասպառումը մինչև 30% կրճատելու և սարքավորումների կյանքը երկարացնելու նպատակով։

A-nush Textile ստեղծում է կրթական տիկնիկներ՝ տեքստիլի արտադրամասերի մնացորդներից՝ աջակցելով կանանց ձեռքի աշխատանքին և կանխելով թափոնների կուտակումները։

Այս 12-ամսյա ծրագրի ընթացքում մասնակից թիմերը կստանան փորձագիտական մենթորություն և դասընթացներ՝ շրջանաձև գործընթացների և տեխնոլոգիաների, ինչպես նաև բիզնես մոդելավորման, արհեստական բանականության և կանաչ ֆինանսավորման վերաբերյալ: Նրանք նաև կմիանան աշխարհի 100-ից ավելի քաղաքներում ներկայություն ուենցող «Իմփաքթ Հաբ» ցանցին։ Ծրագրի ավարտին առավել խոստումնալից երեք նախագծերը կստանան մինչև 400 000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։

**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները: