Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին

ԱրարատԲանկի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, համերգասրահի հարակից տարածքում կազմակերպել էր տոնական ժամանցային միջոցառում, որի ընթացքում դերասան-խաղավարների միջոցով երեխաների համար ջերմ միջավայր ստեղծվեց՝ ազգային, ինտերակտիվ խաղեր, կավճանկարչություն, հյուրասիրություն։

«Երեխաները ԱրարատԲանկի հոգածության տակ են ոչ միայն այսօր՝ հունիս 1-ին։ Բանկը ողջ տարի կարևոր ներդրումներ է իրականացրել հենց երեխաներին ուղղված կրթական և առողջապահական ծրագրերում, և այսօր պարզապես ուզում ենք տոն նվիրել երեխաներին, նրանց օրը լցնել ժպիտով և սիրով»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Միջոցառումն իրականություն դարձավ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ, ինչի համար շնորհակալ ենք։ Արդեն հինգերորդ տարին իրականացվող միջոցառմանն այս տարի մասնակցում են ինչպես խոցելի խմբերի, այնպես էլ Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների ընտանիքների շուրջ 200 երեխաներ Երևանից և մարզերից»,- ասաց «Արամ Խաչատրյան» համերգասրահի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Ալինա Ենգոյանը։

«Չափազանց կարևոր են մեզ համար այն համագործակցությունները, որոնք երեխաներին են ուղղված, որովհետև խոցելի խմբերի երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում․ դա ոչ միայն բարի գործն է կամ կամավորականությունը, այլ նաև այն օրինակը, որ երեխաները պետք է կարողանան ճիշտ և  հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով կյանք ունենալ»,- կարևորեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ  իրավապաշտպան Նարե Արամյանը։

Երեխաները բացօթյա միջոցառումից հետո մասնակցեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ՄուլտՖԻԼ» խորագրով համերգին, որի ընթացքում մուլտֆիլմերի դիտումը զուգակցվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչող երաժշտությամբ։ Կատարվեցին հայտնի և սիրված ստեղծագործություններից հատվածներ՝ Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտից, Կլաուս Բադելտի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, Հանս Ցիմմերի Փախուստ կենդանաբանական այգուց «Մադագասկար» և այլ  ստեղծագործություններ։

«Եկեք միասին օրը դարձնենք հեքիաթ»․ ԱրարատԲանկի ուղերձն էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, առջևում նոր ծրագրերն ու նախաձեռնություններն են՝ փոքրիկներին արժանավայել և բարեկեցիկ կյանք ապահովելու տեսլականով։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից