Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այժմ կառույցը գտնվում է վթարային վիճակում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։ Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջրի հենարանները։ Արդյունքում, այսօր՝ հունիսի 3-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, ժամը 4:44-ին գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը։
«Աստված սիրում է Երրորդությունը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը միշտ իր ծրագրածը հասցնում է ավարտին և երբեք չի կրկնվում։ Նախկինում մենք երկու անգամ՝ 2022 և 2023 թվականներին, խոցել ենք Ղրիմի կամուրջը։ Հետևաբար, այսօր մենք շարունակեցինք այս ավանդույթը ջրի տակ։ Մեր պետության տարածքում Ռուսաստանի Դաշնության որևէ անօրինական օբյեկտ տեղ չունի։ Հետևաբար, Ղրիմի կամուրջը միանգամայն օրինական թիրախ է, հատկապես հաշվի առնելով, որ թշնամին այն օգտագործել է որպես լոգիստիկ զարկերակ իր զորքերի մատակարարման համար։ Ղրիմն Ուկրաինա է, և օկուպացիայի ցանկացած դրսևորում կստանա մեր կոշտ պատասխանը», - ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից