IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընթացիկ տարվա մարտին «Մի դրամի ուժի» շահառուն կրկին «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնն էր, իսկ հավաքագրված գումարը կազմել էր 5․237․825 ՀՀ դրամ։
Եվ ահա համագործակցության ամփոփիչ միջոցառման շրջանակում IDBank-ի և Իդրամի թիմը Պռոշյան գյուղում է, որտեղ իր խաղաղ ու լուսավոր հանգրվանն է գտել «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը։
Հիշեցնենք, որ կենտրոնի գործունեությունն ուղղված է պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան, սոցիալական վերականգնմանն ու բարելավմանը, ուստի երկրորդ անգամ «Հերոսների վերականգնողական քաղաքի» ու «Մի դրամի ուժի» համագործակցությունը վկայում է, որ մեր հայրենիքի պաշտպանների բարօրությունը անչափ կարևոր է մեր հասարակության համար։
Այցի մանրամասներն ու հիշարժան օրվա գեղեցիկ ակնթարթները՝ ռեպորտաժում։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ