Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Վիդեո

Հայաստանում տեղի է ունեցել մոլոկանների համայնքի մանկապարտեզի հիմնարկեքը (տեսանյութ)

Ֆիոլետովո գյուղական բնակավայրում (Լոռու մարզ, ՀՀ) տեղի է ունեցել մոլոկանների համայնքի մանկապարտեզի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Ավանդույթի համաձայն՝ շենքի հիմքում տեղադրվել է հուշակոթող՝ ապագա սերունդներին ուղղված ուղերձով, և երեխաների համար կազմակերպվել է տոնակատարություն։

Մոլոկանների համայնքի ներկայացուցիչները Ռուսաստանից ներգաղթածների ժառանգներ են, ովքեր ավելի քան 150 տարի պահպանել են իրենց նախնիների մշակույթն ու ավանդույթները և խոսում են ռուսերեն։ Ֆիոլետովո գյուղը նրանց պատմական հավաքական բնակավայրերից մեկն է Հայաստանում։

Միջոցառմանը ներկա են գտնվել

«Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը,

Մոլոկանների համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևը,

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը,

Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Վ.Պ. Ֆեֆիլովը։

«Ֆիոլետովո գյուղը յուրահատուկ վայր է՝ հարուստ պատմությամբ և ամուր ավանդույթներով։ Այստեղ ապրում են մոլոկաններ, ովքեր պահպանել են իրենց հավատքը, մշակույթը և բարիդրացիական ոգին։ Մենք ուրախ ենք, որ մեր նախագիծը կդառնա ձեր կյանքի մի մասը, կօգնի ձեր երեխաներին մեծանալ հարմարավետ պայմաններում, ձեռք բերել իրենց առաջին գիտելիքներն ու հմտությունները հարմարավետ, ժամանակակից տարածքում։

Մանկապարտեզը պարզապես շենք չէ։ Այն վստահության, բարեկամության և փոխօգնության խորհրդանիշ է։ Մենք այն կառուցում ենք սիրով և վստահությամբ, որ այստեղ կլսվեն երեխաների ձայներն ու ծիծաղը, այստեղ կծնվեն նոր երազանքներ և տաղանդներ։ Եվ ամենակարևորը՝ այս մանկապարտեզը կծառայի բազմաթիվ սերունդների», - ներկաներին ուղղված իր խոսքում ասել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպության գործադիր տնօրեն Սերգեյ Շևչուկը։

«Այսօր մենք պարզապես նոր մանկական հաստատության հիմքը չենք դնում։ Մենք հիմք ենք ստեղծում ապագայի համար, որտեղ ձեր երեխաները կմեծանան, կսովորեն և ընկերներ ձեռք կբերեն։ Մեծ պատիվ է մեզ բոլորիս համար լինել այստեղ՝ այն մարդկանց շրջանում, ովքեր պահպանում են իրենց ավանդույթները, աջակցում են միմյանց և սիրում են իրենց հողը։ Մենք «Ռոսսոտրուդնիչեստվոյում» միշտ ձգտում ենք աջակցել նման նախագծերին», - ողջույնի իր խոսքում ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Նախագիծը ներառում է 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքի կառուցում, նախադպրոցական հաստատության նյութատեխնիկական հագեցվածություն և անհրաժեշտ ուսումնամեթոդական բազայի ապահովում, ինչպես նաև հարակից տարածքի բարեկարգում։ 400 քառակուսի մետր մակերեսով շենքում նախատեսվում է ունենալ առանձին քնելու գոտի, ստեղծագործական և սպորտային տարածք, ինչպես նաև բժշկի սենյակ։ Մանկապարտեզում կբացվեն խմբեր 2-3 և 4-5 տարեկան երեխաների համար։ Շինարարության ավարտը նախատեսվում է 2026 թվականին։

Շինարարության պատվիրատուն «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպությունն է. Կազմակերպության գործընկերներն են «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը, ՎՏԲ բանկը, «Ռոսատոմ» պետական ​​ատոմային էներգիայի կորպորացիան, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն։