Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով
Միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ սա Bloomberg Billionaires Index-ի պատմության մեջ երկրորդ ամենամեծ անկման ցուցանիշն է: Մասկին հասցված ներկայիս վնասը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտով: Դրա ֆոնին Մասկին պատկանող ընկերությունների արժեթղթերի գները նվազել են:
Այժմ, ըստ Bloomberg-ի, Մասկի կարողությունը գնահատվում է 334,5 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ նա դեռևս առաջին տեղում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, վնասը կարող է զգալիորեն մեծանալ, եթե ԱՄՆ նախագահը խզի Մասկի կառավարական պայմանագրերը՝ զրկելով Tesla-ին և SpaceX-ին եկամտի մի մասից:
Գործակալությունը նշում է, որ միլիարդատերը Թրամփի նախագահական ժամկետի առաջին ամիսներին ն ուներ գրեթե 500 միլիարդ դոլար:
Մասկի և Թրամփի միջև հանրային կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ միլիարդատերը հրաժարական է տվել կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից: Բացի այդ, հունիսի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետ է կանչում Իլոն Մասկի գործընկերոջ և նրա SpaceX նախագծերի հովանավոր Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնի համար:
Երեկ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» հարաբերություններ է ունեցել Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված է» գործարարից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից