Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։

Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու՝ իրենց նախասիրություններին ու կարիքներին համապատասխան տարբերակներ Երևանում կամ մարզերում՝ նախատեսված Հայաստանի ռեզիդենտների, Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև բոլոր ցանկացողների համար։

«Մեր մասնակցությունը TOON EXPO Մոսկվային պայմանավորված է այն համոզմամբ, որ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ կապը պետք է լինի իրական, կենդանի և կառուցողական։ Մենք ուզում ենք լսել նրանց, հասկանալ՝ ինչպես կարող ենք աջակցել հայրենիքում սեփական տուն ունենալու կամ ներդրումային գույք ձեռք բերելու ճանապարհին։ Մոսկվայում կունենանք գործնական հնարավորություն՝ անմիջապես շփվելու մեր հաճախորդների հետ, բացահայտելու նրանց կարիքներն ու համապատասխանեցնելու մեր լուծումները։ Հայաստանը կարող է և պետք է դառնա ավելի գրավիչ ներդրումների համար, և նման հարթակները նշանակալի առաջընթաց կարող են ապահովել այդ ուղղությամբ», – նշում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Եռօրյա էքսպոյի շրջանակում այցելուները կկարողանան տեղում ծանոթանալ Ամերիաբանկի հիփոթեքային առաջարկներին և, ցանկության դեպքում, անմիջապես առցանց հայտ ներկայացնել։ Ամերիաբանկը տրամադրում է հիփոթեքային վարկ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Նրանք կարող են առցանց դիմել՝ անշարժ գույք գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու նպատակով՝ Հայաստանի ցանկացած անկյունում, անկախ բնակության երկրից կամ գտնվելու վայրից։

Վարկի դիտարկման համար պարտադիր չէ Հայաստանում գրանցված եկամուտ կամ մշտական բնակության հասցե ունենալը հաշվի են առնվում հաճախորդի՝ արտերկրում ստացվող եկամուտները, իսկ վարկը հաստատվում է առանց տրամադրման և սպասարկման վճարների։

Էքսպոյի ընթացքում Ամերիաբանկը և իր գործընկեր կառուցապատող ընկերությունները հանդես կգան հատուկ առաջարկներով՝ ներկայացված գույքի համար առաջարկելով առավել մատչելի սակագին։ Ավելին, 40% կանխավճարի պայմանով, վարկը կտրամադրվի առանց վարկունակության գնահատման։

«Մենք մշտապես արժևորել ենք մեր գործընկեր կառուցապատողների հետ երկարաժամկետ, վստահության վրա հիմնված համագործակցությունները։ Այս անգամ ևս նրանց կողքին ենք, և միասին հանդես ենք գալիս համատեղ ձևավորված շահավետ առաջարկներով՝ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար», – նշում է Ամերիաբանկի հիփոթեքի պրոդուկտի ղեկավար Լիանա Աղայանը։

Սփյուռքի մեր հայրենակիցների համար վարկը կարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով՝ 60-ից մինչև 360 ամիս ժամկետով։ Վարկի տրամադրման պայմաններն ու մանրամասները հասանելի են Ամերիաբանկի պաշտոնական կայքում:

Էքսպոյի շրջանակում այցելուներին կներկայացվի նաև անշարժ գույքի myhome.am էկոհամակարգը, որի միջոցով հնարավոր է ստանալ հիփոթեք ՀՀ-ում ընդամենը 5 րոպեում, գնել ու վարձակալել անշարժ գույք, ծանոթանալ արտերկրում վաճառվող գույքերի առաջարկներին, ստանալ արտոնյալ պայմաններով առաջարկներ համագործակցող կազմակերպություններից և շատ ավելին: 

TOON EXPO-ն տեղի կունենա Մոսկվայի «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում՝ հունիսի 27-29-ը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: