Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ

Ամառը շատ արագ է անցնում․ այս զգացողությունը շատերս ենք ունենում։ Հատկապես, երբ երկար ենք սպասում «ամառային արձակուրդներին», կամ, օրինակ, դեպի ծով ճամփորդությանը։ Իսկ ի՞նչ անել ողջ ամառը լիարժեք վայելելու ու ժամանակը դանդաղեցնելու համար։

Ասենք, որ կարիք չկա ամբողջ ամառը կառուցել միայն արձակուրդի օրերի ու ճամփորդության շուրջ, իսկ դրանից առաջ ու հետո ոչինչ չանել։ Անգամ մեկ օրվա ընթացքում կարող եք հանգստանալ, ամառային ակտիվ զբաղմունքով լցնել օրը՝ զուգահեռ աշխատանքային առօրյային։  

Սարեր, ձորեր ու կանաչ դաշտեր․ վայելե՛ք Հայաստանը

Մեր երկրում բոլոր եղանակներին կարելի է գտնել վայելելու տեսարաններ, բայց հատկապես ամռանը, երբ ամեն ինչ կանաչ է, ծաղկած, թաքնված բազմաթիվ լճերն «ապրում են», մեկ օրով բնության մեջ կորչելը ամռան լավագույն ընտրություններից է․ Դիլիջանի անտառները, Դենդրոպարկի մաքուր օդը, Սևանի մեղմ ալիքներն ու դեպի սարեր արշավները՝ ակտիվ կիրակիների սիրահարների համար։ Բոլոր դեպքերում արևապաշտպանն ու շատ ջուր խմելը չմոռանաք։

Պիկնիկ սիրելի այգում, եւ ոչ միայն

Թերահավատորեն մի մոտեցեք պիկնիկի գաղափարին։ Այն ամառային ժամադրության հիանալի տարբերակ է թե՛ ընկերների, թե՛ սիրելիի ու թե՛ ընտանիքի անդամների հետ։ Բնությանը մոտ եք, հանգստության մեջ, բայց նաև կարող եք քաղաքից չհեռանալ ու ընտրել ձեր սիրելի այգին, կամ բացահայտել նոր վայր, որ միշտ ցանկացել եք տեսնել։ Վերցրեք սիրելի մրգերը, քաղցրավենիքը, սառը սուրճ կամ էլ տաք՝ ըստ նախընտրության, չմոռանաք ծածկոցը․ ամառային մեկ շաբաթ օր կամ աշխատանքային օրվա երեկո արդեն պլանավորվեց։

Լողավազան, արեւայրուք եւ սառը լիմոնադ

Նկատել ենք, որ վերջին տարիներին բացօթյա լողավազանները շատ մարդաշատ են դարձել․ դե, հասկանալի է՝ աշխատանքային շոգ շաբաթվա վերջում առանց երկար ճանապարհ գնալու կամ էլ, թեկուզ, մայրաքաղաքից դուրս սառը ջուրը վայելելն ու արևայրուք ստանալը շատ լավ տարբերակ են։ Եթե հանկարծ պահը բաց եք թողել, հիշեցնում ենք, որ լողավազանների սեզոնն արդեն բաց է, և ուզում ենք շատ լավ լուրով կիսվել․ 2025թ․ հունիսի 15-ից մինչև օգոստոսի 31-ը ներքևում նշված լողավազաններում Իդրամով վճարելու դեպքում ստանալու եք 30% ակնթարթային idcoin՝

  • Aquatek
  • Cross pool
  • Dili Town
  • DilijaniTun
  • Hills Sport Complex
  • Lanj
  • Multi Wellness
  • President pool
  • San Marco
  • The Pool
  • ZEN
  • N7 Beach

Գտա՞ք ձեր սիրելի լողավազանը, բայց չմոռանաք նաև նոր վայրեր բացահայտելու մասին։ Մեկ հաճախորդի գծով օրացուցային ամսվա ընթացքում տրամադրվելու է 10․000 idcoin, և քանի որ արշավը տևելու է շուրջ 3 ամիս, լողավազանային ողջ սեզոնին ամեն ամիս կարող եք ստանալ ու վայելել 30% ակնթարթային idcoin-ները:

Արշավի մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ