Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց «Mir» քարտերից փոխանցումներ կատարել ռուսաստանյան բանկերի «Мир» քարտապաններին՝ օգտվելով նոր ծառայությունից, որը հասանելի է Բանկի կայքում։ Միջոցները մուտքագրվում  են ստացողի քարտին ակնթարթորեն և առանց միջնորդավճարի։

Ռուսաստան փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Բանկի կայք, բացել «Փոխանցումներ» բաժինը և ընտրել «Քարտերին»։ Այնուհետև անցնել «ՌԴ բանկերի քարտերին» ենթաբաժին ու սեղմել «Փոխանցել» կոճակը՝ անցնելով օնլայն փոխանցման էջ։ Բացված դաշտերում պետք է լրացնել ուղարկողի և ստացողի տվյալները (կարող է լինել ցանկացած ՌԴ բանկի «Мир» քարտ)։

Փոխանցումները կատարվում են ՌԴ ռուբլով՝ առանց միջնորդավճարի։ Մեկ փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 80 հազ․ ռուբլի։ Մեկ օրվա ընթացքում նույն քարտից հնարավոր է փոխանցել ոչ ավել քան 80 հազ․ ռուբլի, օրական՝ առավելագույնը 3 գործարք։

«Մենք ձգտում ենք միջազգային փոխանցումների ծառայությունները դարձնել առավել հասանելի և հարմար մեր հաճախորդների համար։ Դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալը առաջին եռամսյակի ընթացքում աճել է 39%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը վկայում է ծառայության պահանջված լինելու մասին։ Մենք հատուկ պարզեցրել ենք գործընթացը՝ հնարավորություն տալով կատարել քարտից քարտ փոխանցումներ՝ առանց հավելվածի՝ անմիջապես կայքից։ Սա մեր ստրատեգիայի մի մասն է՝ ուղղված հաճախորդների համար հարմար թվային լուծումներ ստեղծելուն», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի -  Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Եթե հաճախորդը չունի «Mir» քարտ, նա կարող է պատվիրել այն անվճար՝ անմիջապես Բանկի կայքում։ Քարտը բազմարժութային է, ինչը թույլ է տալիս փոխանցումներ կատարել ինչպես դրամային, այնպես էլ ռուբլով հաշիվներից։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: