Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Թռչե՞լ, թե՞ չթռչել. ինչպե՞ս է Իրանի և Իսրայելի միջև լարվածությունն անդրադարձել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա

Մերձավոր Արևելքում աճող լարվածությունն ու Իրանի և Իսրայելի միջև սրվող հակամարտությունը, ռազմական գործողությունները թեև չեն տարածվում Հայաստանի տարածքի վրա, սակայն զգալի հետևանքն  են թողնում զբոսաշրջության ոլորտում՝ լի ուղևորների հոսքի կրճատման վտանգով, թռիչքների կազմակերպման վերանայումով և ուղևորների անվտանգության հարցերով։

Հակամարտության առաջին իսկ րոպեներից մի շարք տարածաշրջանային երկրներ փակեցին իրենց օդային տարածքը՝ Իրանը, Իսրայելը, Հորդանանը: Առաջին օրերին թռիչքներ չեղարկվեցին նաև այլ երկրներ, օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններ, ու թեև այս ուղղությամբ այսօր թռիչքներ իրականացվում են՝ ուշացումներով, ավելի երկար օդում մնալու հեռանկարով, բայց գոնե չեղարկումները նվազել են:

Հայաստանի տուրիստական ընկերությունները արձագանքում են իրավիճակին զգուշությամբ, փորձում են վերակազմավորել ուղղությունները և պահպանել ուղևորների վստահությունը։ MediaHub-ը զրուցեց մի շարք գործակալությունների հետ՝ հասկանալու, թե այս պահի դրությամբ ինչ փոփոխություններ արդեն կան:

Այդպես, «Լունա» տուրիստական ընկերությունից նշեցին, որ հակամարտության առաջին օրերն ուղեկցվել են անորոշությամբ. նոր ամրագրումները գրեթե դադարել էին: «Սկզբնական շրջանում շոկային պահը բոլորի մոտ էր առկա։ Մարդիկ ուղղակի դադարեցրել էին նոր պլանների կազմումը և նույնիսկ արդեն ամրագրված ուղևորությունները հարցականի տակ էին դրել՝ թռչե՞լ, թե՞ ոչ։ Բայց, բարեբախտաբար, դա երկար չտևեց», - նշեց ընկերության ներկայացուցիչը։

Ընկերությունում արձանագրում են, որ հատկապես նվազել է հետաքրքրությունը Մերձավոր Արևելքի երկրների՝ Հորդանանի, Լիբանանի և մասամբ Էմիրությունների ուղղությամբ։ Փոխարենը աճել է հետաքրքրությունը եվրոպական ուղղությունների նկատմամբ, այդ թվում՝ Իտալիա և Հունաստան։ Միաժամանակ, Ասիայի որոշ ուղղություններ, ինչպիսիք են Թայլանդն ու Ինդոնեզիան, շարունակում են մնալ ցանկալի ճանապարհորդական ընտրություն։

Ավիաընկերությունների համար առաջնահերթ է անվտանգության երաշխավորումը, և դա անմիջականորեն ազդում է տուրիստական ընկերությունների աշխատանքների վրա։ Այս օրերին որոշ թռիչքներ չեղարկվում կամ ժամանակավորապես դադարեցվում են։

«Լունա» տուրիստական ընկերության ներկայացուցիչը նշեց, որ եթե նախկինում որոշ թռիչքներ իրականացնվում էին Իրանի օդային տարածքով, ապա այժմ դրանք տեղափոխվել են Թուրքիայի տարածք։

Նույն դիտարկումն է անում նաև «Մարաթուկ» տուրիստական ընկերության ներկայացուցիչը, ընդգծելով, որ իրենց չվերթները իրականացվում են Թուրքիայի վրայով, և այս պահի դրությամբ որևէ տեխնիկական կամ անվտանգության խնդիր չի արձանագրվել։

Ընկերությունից հավելեցին, որ թեև իրավիճակը ներկա պահին  համեմատաբար կայուն է, ուղևորների մոտ վախն ու անվստահությունը դեռ առկա է: «Մարդիկ վախենում են ինքնաթիռներից, և անկախ նրանից, թե որքան ենք փորձում վստահեցնել, որոշները չեն ցանկանում ռիսկի դիմել», - նշեց մեր զրուցակիցը։

Հայաստանը մշտապես կարևոր ուղղություն է եղել իրանցի զբոսաշրջիկների համար։ Սակայն այժմ, Իրանում տիրող իրավիճակի ֆոնին, այդ հոսքը կարող է կրճատվել, ինչն էլ իր հերթին տնտեսական հետևանքներ կարող է ունենալ հայկական շուկայի վրա։ Եվ չնայած այս մտավախությանը, տուրիստական ընկերությունները դեռ չեն արձանագրել կտրուկ անկումներ։ 

Մեր զրուցակից տուրիստական ընկերություններից միաձայն նշեցին, որ ուղևորների անվտանգությունը առաջին տեղում է։

«Սա նորմալ երևույթ է, և մենք աշխատում ենք ավելի զգուշորեն, քանի որ ոչ ոքի ձեռնտու չէ զբոսաշրջիկների կյանքի հետ խաղալը՝ ո՛չ ավիաընկերություններին, և ո՛չ էլ տուրիստական ընկերություններին»,- նշում են նրանց ներկայացուցիչները։

Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները, պահպանելով պատասխանատվությունը, աշխատում են միաժամանակ ապահովել  իրենց ուղևորների անվտանգությունն ու չկորցնել շուկան։ Ուղևորներն իրենց հերթին փորձում են ճամփորդել մտածված և զգուշորեն։ Սակայն հասկանալի է, որ անկանխատեսելի աշխարհաքաղաքական զարգացումները կարող են մեկ վայրկյանում ամեն ինչ փոխել ու չեղարկել բոլոր պլանները:

Հասմիկ Պողոսյան