Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովին

Կոնվերս Բանկի համապատասխանության ապահովման բաժնի պետ-Համապատասխանության գլխավոր պատասխանատու Ադրինե Թարխանյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարողությունների զարգացման սկզբունքների (Women’s Empowerment Principles) շրջանակում կազմակերպված տարածաշրջանային աշխատաժողովին: Այն անցկացվել է հունիսի 11-12-ը Թբիլիսիում՝ միավորելով ծրագրին միացած կառույցների ներկայացուցիչների ու մասնագետների:

Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են տարբեր տիրույթներում՝ համայնք, աշխատաշուկա, բիզնես, գենդերային հավասարության իրավիճակին, խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին նվիրված հարցեր՝ սկսած ներառական կառավարումից մինչև գենդերային հավասարություն ապահովող մատակարարման շղթաներ:

Միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել նաև Ադրինե Թարխանյանը: Նա նշել է. «Կոնվերս Բանկում խորապես հավատում ենք, որ հավասար հնարավորությունների ստեղծումը ոչ այնքան արդարության է, որքան ռազմավարական անհրաժեշտություն։ Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները, խթանում նորարարությունը և նպաստում ավելի կայուն համայնքների ձևավորմանը։ Շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին՝ այս կարևոր նախաձեռնությունն առաջնորդելու համար ու տեղեկությունների, մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ դառնալու, ինչպես նաև Կոնվերս Բանկին՝ մեր աշխատավայրում Կանանց կարողությունների զարգացման սկզբունքներին հետևելու և աջակցելու համար»։

Նշենք, որ Կոնվերս Բանկը նախաձեռնությանը միացել է 2022թ-ին, իսկ այժմ կանանց կարողությունների հզորացման ծրագրեր է իրականացնում տարբեր միջազգային կառույցների, այդ թվում՝ ՎԶԵԲ, ՄՖԿ ծրագրերի շրջանակում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: