Կենսաթոշակառու կինը դստեր դին տեղափոխել է թփերի մեջ և հայտարարել, որ հուղարկավորության համար գումար չունի
Սանկտ Պետերբուրգում 68-ամյա քաղաքացուհին իր 49-ամյա դստեր դիակը տեղափոխել է փողոց և թողել թփերի մեջ՝ բացատրելով, որ գումար չունի հուղարկավորության համար: Թոշակառու կնոջ հետ տեսահարցազրույցը հրապարակել է «Пятый канал»-ը:
Ըստ կնոջ խոսքերի, նա գտել է աղջկան մահացած մահճակալի մեջ, նրա մարմինն արդեն սկսել էր սևանալ: Նա վերցրել է սավանը, փաթաթել դրանով դիակը, կապկպել պարաններով և քարշ տվել բակ: Ծնողը նշել է, որ ինքը դա արել է հատուկ, որպեսզի հաջորդ օրը գան իր մոտ՝ հանգամանքները պարզելու համար: Իր գործողությունները նա բացատրել է նրանով, որ իր մոտ թաղման համար գումար չկա, նա ապրում է վեց հազար ռուբլի կենսաթոշակով, երկրորդ դուստրը օգնում է, բայց դա, միևնույն է, բավարար չէ:
Օպերատիվ-հետախուզական գործակալության տվյալներով, սավանի մեջ փաթաթված մարմինը անցորդները հայտնաբերել են Մենշիկովսկու պողոտայի շենքի մոտ հուլիսի 18-ի վաղ առավոտյան և ոստիկանություն են կանչել: Դիակի վրա բռնության արտաքին նշաններ չեն եղել: Տուժողը պարզվել է նախկինում թմրամիջոցների և գողության համար դատապարտված, հարևան «Непокоренные» պողոտայի շենքերից մեկի բնակչուհին էր: Երկու փողոցների խաչմերուկում գտնվում է Պիսկարևսկու գերեզմանատունը:
Ոստիկանությունը դիտել է տեսախցիկների ձայնագրությունները. հուլիսի 18-ին, ժամը 01: 44-ին, տարեց կինը դուրս է եկել վերելակից՝ քարշ տալով իր հետևից սավանի մեջ փաթաթված մարմինը: Թոշակառու կնոջը հայտնաբերելուց հետո, նա խոստովանել է, որ երեք օր դստեր դիակը գտնվում էր բնակարանում՝ մինչև ամբողջ բնակարանով հոտի տարածվելը: Քննչական մարմինները պարզում են կնոջ մահվան պատճառը:
Աղբյուրը՝ Փաստինֆո




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ