Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍ նախարարություն

Սիրելի՛ ծնողներ, 2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա հարցումների թիվը գերազանցում է 45000-ը, ինչը նշանակում է, որ միևնույն երեխային տարբեր սարքերից փորձում են հայտագրել: Դրա արդյունքում համակարգն ունենում է մեծ ծանրաբեռնվածություն, և դժվարանում է երեխային նախընտրած հաստատությունում հայտագրելու գործընթացը:

Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ հորդորում ենք՝ մեկ երեխային հայտագրելու համար օգտագործել մեկ սարք։ Խնդրում ենք հայտագրման ժամանակ նման ծանրաբեռնվածության դեպքում պահպանել հանգստություն և ևս մեկ անգամ հանգիստ, առանց ժամանակ կորցնելու՝ փորձել իրականացնել հայտագրումը:   

Հայտագրման համար նախընտրելի է օգտվել google chrome browser-ից։ Այլ browser-ներ կարող են հայտագրման կայքը բեռնել ձեր սարքի հիշողությունից, որի պատճառով լրացված հայտը կարող է չուղարկվել՝ պարզապես պահվելով սարքի հիշողության մեջ, ինչի արդյունքում հայտագրումը տեղի չի ունենա:

Հայտագրման գործընթացը տևում է միջինում 30 վայրկյան: Հաշվի առնելով, որ համակարգում կան մեծ պահանջարկ ունեցող դպրոցներ, որոնցում հայտագրելու ցանկություն ունեցող երեխաների թիվն ավելի մեծ է, քան տվյալ դպրոցի համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակը, ապա նշված դպրոցներում հաշված րոպեների ընթացքում լրանում են լիցենզիայով նախատեսված տեղերը, և նոր հայտագրում այլևս հնարավոր չի լինում իրականացնել: 

Սիրելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ խնդրում ենք ձեր և երեխաների տվյալների համապատասխանության ստուգումն իրականացնել նախօրոք՝ մինչև հունիսի 24-ը, քանի որ առանց տվյալների համապատասխանության ստուգման՝ չեք կարողանալու հայտագրել երեխային։ Տվյալների ստուգումը հավելյալ ժամանակ է պահանջում, և հայտագրման օրը ստուգում իրականացնելու դեպքում շատ հավանական է, որ չհասցնեք երեխային հայտագրել ձեր նախընտրած դպրոցում։ Տվյալների համապատասխանության ստուգումն իրականացվում է stugum.emis.am կայքի միջոցով։

Հայտագրման համակարգը կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը։