Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

IDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը Երևանում

Հունիսի 13-ին The Alexander, a Luxury Collection Hotel հյուրանոցի Դվին սրահում հաջողությամբ կայացավ «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» բացառիկ միջոցառումը, որը համատեղ կազմակերպել էին IDBank-ը և Henley & Partners-ը։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող ներդրողներ, ֆինանսական մասնագետներ և բիզնես առաջնորդներ։ Հանդիպումը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալու գլոբալ շարժունակության, ներդրումային միգրացիայի և պրեմիում բանկային ծառայությունների վերջին միտումներին։

Բացման խոսքով հանդես եկավ Լիդա Սաֆարյանը` IDBank-ի Պրեմիում բանկինգի ղեկավարը, ով ներկայացրեց Հայաստանում մասնավոր բանկինգի զարգացման դինամիկան և վստահության վրա հիմնված հաճախորդային հարաբերությունների կառուցման փորձը:

Յակոպո Զամբոնին՝ Henley & Partners Շվեյցարիայի գործընկեր-ղեկավարը, հանդես եկավ համապարփակ ելույթով՝ անհատների համար ներդրումային միգրացիայի զարգացման և դրա ստեղծած հնարավորությունների վերաբերյալ։

Միջոցառումը շարունակվեց ոչ ֆորմալ ցանցային շփումներով` նպաստելով նոր բիզնես կապերի հաստատմանն ու գաղափարների փոխանակմանը։

IDBank-ը՝ որպես Հայաստանի առաջատար ֆինթեք բանկերից մեկը, ևս մեկ անգամ ընդգծեց իր նվիրվածությունը պրեմիում հաճախորդների համար անհատականացված լուծումներ ստեղծելուն։ Իսկ Henley & Partners-ը, որպես ներդրումների դիմաց քաղաքացիության և կացության իրավունքի տրամադրման հարցերով գլոբալ առաջատար խորհրդատվական ընկերություն, հայկական լսարանին ծանոթացրեց ներդրումային միգրացիայի առկա ծրագրերին և միտումներին։

Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և նպաստեց մասնակիցների միջև խորացված համագործակցության հիմքերի ձևավորմանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ