Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Հասարակություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:

Տարիներ շարունակ աշխատելով նրա հետ՝ նրան ճանաչում ենք որպես մարդկային բարձր որակներով օժտված, մշտապես յուրաքանչյուրիս հոգսով ապրող, մեր կոլեկտիվի հուսալի ու վստահելի Ընկերոջ:

Մարդ, որը մեր երկրի համար կարևոր ու ծանր օրերին առաջիններից է եղել, ով արձագանքել է բոլոր խնդիրներին, մեծ աջակցություն ցուցաբերել մեր բազմաթիվ հայրենակիցներին, ինչպես նաև մեր աշխատակազմի յուրաքանչյուր անդամին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես արել և շարունակում է անել առավելագույնը  իրեն տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան իր սպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար։

Բազմիցս ներկայացրել ենք մատուցվող ծառայությունների որակի, մասնավորապես՝ վթարայնության հետ կապված խնդիրները: Ուզում ենք հիշեցնել, որ 2015թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբն ընդունել է սնանկության եզրին գտնվող, 80%-ից ավելի բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածություն ունեցող ընկերություն, որից հետո սկսվել է ֆիզիկական և ֆինանսական առողջացմանն ուղղված աշխատանքը, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով։ Ներդրումներն իրականացվել են ամբողջությամբ՝ ընդհանուր շուրջ 700 մլն դոլարի չափով:

Արդյունքում, Ընկերությունում էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը կտրուկ կրճատվել է ՝ հասնելով միջազգային ընդունելի, բացառապես տեխնիկական կորուստների մակարդակին: Հոսանքազրկումների ցուցանիշները նույնպես բարելավվել են, սակայն դեռևս շատ անելիք կա: Եվ մենք ամենօրյա ռեժիմում աշխատում ենք հոսանքազրկման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ենք ներկայացրել բաշխիչ ցանցի արդիականացման և վերակառուցման առաջարկությունների փաթեթ՝ ուղղված մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սպասում ենք արձագանքի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօրվա դրությամբ ֆինանսապես կայուն վիճակում է, Ընկերության վարկային վարկանիշը բարձր է ՀՀ սուվերեն վարկային վարկանիշից: Այս տարիների ընթացքում Ընկերությունը ներդրել է կառավարման միջազգային  ստանդարտներ՝ մեծ կարևորություն տալով էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են:

Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին: