Կրшկոցներ՝ Երևանում. վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է
Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրոթյուն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե.-ն է:
Պարզել են, որ Գուրգեն Ե.-ն հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Արդեն տեղում քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկուճ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, հանցագործություն կատարողին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...