Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը

EdPad Arm ՏՏ ընկերության նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան №33 հիմնական դպրոցում կայացել է պաշտոնական միջոցառում՝ նվիրված դպրոցական ուսուցման համար նախատեսված ժամանակակից թվային լուծումների փորձարկման պիլոտային նախագծի հաջող ավարտին:

Նախագիծը իրենից ներկայացնում է «Թվային դասարան» համալիր լուծում՝ հիմնված EdPad կրթական պլանշետի և Samsung Flip Pro ինտերակտիվ տախտակի վրա: Պիլոտային նախագծին, որը տևել է մեկ ուսումնական տարի, մասնակցել են №33 դպրոցի մանկավարժներն ու մի քանի դասարանների աշակերտները:

Նախագծի կազմակերպիչն ու «Թվային դասարան» համալիր լուծման հեղինակն է հայկական EdPad Arm ՏՏ ընկերությունը: 

Ucom-ը հանդես է եկել որպես  նախագծի պաշտոնական գործընկեր՝ փորձարկման ողջ ընթացքում տրամադրելով բարձր արագությամբ շարժական ինտերնետ, որը ուսուցիչներին և աշակերտներին մեծ թվով կրթական, տեղեկատվական և զարգացնող ռեսուրսների հասանելիություն է տվել:

EdPad կրթական պլանշետը նորարար լուծում է, որն ընդգրկում է ժամանակակից Samsung պլանշետը, վնասակար տեղեկատվությունից աշակերտին պաշտպանող հատուկ ծրագրային ապահովումը, պլանշետների մեջի բովանդակության հեռակա կառավարման համակարգը, դասարանի կառավարման համակարգը, ինչպես նաև կրթական, տեղեկատվական, զարգացնող և կիրառական բովանդակության լայն ընտրանի՝ էլեկտրոնային ուսումնական գրքեր, թվային գրադարաններ, կրթական հարթակներ և այլն:

«Իր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև մեր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում Ucom-ը մեծ կարևորություն է տալիս Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը, և իհարկե որակյալ տեխնոլոգիական կրթությունը չափազանց կարևոր է դրա համար։ Ուստի մենք ուրախ ենք և միշտ պատրաստակամ ենք աջակցելու նման առաջադեմ կրթական ծրագրերին, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցության նշանակությունը կրթության համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին և ընկերներին, որոնք օգնել և աջակցել են այս նախագծի իրականացմանը։ Մեր կողմից էլ մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետության դպրոցականներն ու ուսուցիչները կարողանան օգտվել ամենաթարմ և ժամանակակից թվային լուծումներից», - նշել է EdPad Arm-ի գործադիր տնօրեն Յուրի Սարապենյան:

 «Թվային դասարան» համալիր լուծումը կարող է կայուն հիմք դառնալ Հայաստանի Հանրապետության դպրոցական կրթության համակարգի թվայնացման համար: