ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն
Ռուսաստանում ձերբակալել են խմբավորման անդամների, որոնք «Ալռոսա»-ից ադամանդներ են գողացել և մատակարարել ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն է հաղորդագրություն տարածել, թե խմբավորման անդամներն ադամանդները գողանում էին՝ հետագայում Հայաստանում բարձրորակ ադամանդների անօրինական վաճառքի և մաքսանենգության նպատակով: «Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «ADM Diamond LLC»-ին, որի շահառուն հայ գործարար և տեղի Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան Խ.Ա.-ն է»,- ասել են ՌԴ ԱԴԾ-ից։
Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը շտապեց հերքել տեղեկությունները, պնդեց, թե Սուքիասյանը հանցավոր այդ գործունեության հետ կապ չունի, ավելին, նշված ընկերությունն էլ իրեն չի պատկանում։ Մինչդեռ 2019-ին ադամանդի վերամշակմամբ զբաղվող այս գործարանի բացմանը մասնակցում էր նաև Խաչատուր Սուքիասյանը, ով հարցազրույցներ էր տվել լրագրողներին, ցուցադրել իր տեղեկացվածությունը գործարանի աշխատանքներից, պատվերներից, անգամ ապագա ծրագրերից:
Ուշագրավ է, որ Սուքիասյանի դեմ տեղեկությունը տարածում է ՌԴ ԱԴԾ-ն, որը հրաշալի գիտի՝ գործարանն իրավական առումով Սուքիասյանի վրա գրանցված չէ, բայց հստակ թիրախավորել է քպական պատգամավորին։ Ըստ ամենայնի, ռուսներն ունեն բավարար ապացույցներ դրա համար։
«Գռզո» մականունով Սուքիասյանի թիրախավորումը երկու պատճառ կարող է ունենալ։ Նախ, վերջինս, երկար աշխատելով ռուսների հետ, լուրջ օգուտներ է ստացել, բայց և պարբերաբար հանդես եկել հակառուսական հայտարարություններով, տարել հակառուսական գիծը։ Սուքիասյանը համարվում է Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «գանձապահը»։ Նույնիսկ ՌԴ ԱԴԾ տեսանյութերից երևում է, որ բացահայտումը նոր չի արվել, մարդիկ աշնանային հագուստներով են, իսկ Մոսկվայում այժմ բավական շոգ է։ Այսինքն, ԱԴԾ-ն երկար և հիմնավոր աշխատել է այս բացահայտման ուղղությամբ։ Փաստացի, Սուքիասյանին վարկաբեկելով՝ Մոսկվան «մեսիջ» է ուղարկում Փաշինյանին, ընդհուպ կարող են պահանջել հարցաքննել Խաչատուր Սուքիասյանին, կամ էլ, անգամ, դնել, նրա արտահանձնման պահանջ։
(Լուսանկարում՝ Սուքիասյանը մասնակցում է «ADM Diamond LLC» ՍՊԸ գործարանի բացմանը)։

Թինա Մակարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...