Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Տնտեսություն

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է ՀՀ օրենսդրության մեջ ներդնել մայնինգ, կրիպտոարժույթ, բլոկչեյն եզրույթները

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը թվային ֆինանսական ակտիվների մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների, պահպանման եւ շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաեւ դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները, ներդնել մայնինգ, կրիպտոարժույթ, բլոկչեյն եզրույթները, ինչպես նաեւ մայնինգի արդյունքում ստեղծվող թվային ֆինանսական ակտիվը կամ կրիպտոարժույթը նույնականացվում է գույքի հետ:

Նախագծով սահմանվում է անձանց շրջանակը, որոնք կարող են զբաղվել թվային ֆինանսական ակտիվների գործարքներով, ինչպես նաեւ ամրագրվում են պայմաններ, որոնց առկայության դեպքում անձինք կարող են կրել հարկային պարտավորություններ: Օրենքի նախագծով առաջարկվում են վավերապայմաններ, որոնց պարագայում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարող է իրականացվել համապատասխան անձանց նույնականացում:

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության  տարածքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման (մայնինգ), պահպանման եւ շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները՝

1) թվային ֆինանսական ակտիվ` էլեկտրոնային տեսքով գույք, որը ստեղծվում է կրիպտոգրաֆիկայի միջոցով: Սույն գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վավերացվում է թվային գործարքների ռեեստրում համապատասխան թվային վավերապայմանների համապատասխանության ստուգման միջոցով,

2) թվային ֆինանսական ակտիվի մայնինգ՝ գործողություններ, որոնց արդյունքում կրիպտոարժույթի ձեռքբերման գործարքն ստուգվում եւ գրանցվում է բլոկչեյնում կամ թողարկվում է նոր թվային ֆինանսական ակտիվ,

3) թվային գործարքների ռեեստր (բլոկչեյն)՝ որոշակի ժամանակահատվածում թվային գործարքների ստեղծման եւ կառավարման համակարգված բազա,

4) կրիպտոակտիվ՝ թվային ֆինանսական ակտիվի տեսակ, որը ստեղծվում եւ հաշվառվում է թվային գործարքների ռեեստրում,

5) թվային դրամապանակ՝ ծրագրային տեխնիկական միջոց, որը թույլ է տալիս պահպանել թվային գրանցումների մասին տեղեկատվությունը եւ որի միջոցով ապահովվում է թվային գործարքների ռեեստրի հասանելիությունը:

Հոդված 3. Թվային ֆինանսական ակտիվների ստեղծումն ու պահպանումը

1. Սույն օրենքի իմաստով թվային ֆինանսական ակտիվի ստեղծում է համարվում կրիպտոակտիվի մայնինգը:

2. Կրիպտոակտիվների ստեղծմամբ եւ պահպանմամբ իրավասու են զբաղվելու իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը:

3. Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մայնինգը, կրիպտոակտիվների պահպանումը եւ օտարումը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե այն իրականացվում է ինքնուրույն՝ առանց աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով այլ ֆիզիկական անձի կամ անձանց ներգրավման:

4. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման եւ պահպանման գործունեության հետ կապված հարկային պարտավորությունների առաջացումը որոշվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 4. Թվային ֆինանսական ակտիվների շրջանառության առանձնահատկությունները

1. Թվային ֆինանսական ակտիվների սեփականատերերը իրավասու են իրականացնել կրիպտոակտիվների դրամով կամ այլ արժույթով փոխանակման գործարքներ: Հայաստանի Հանրապետության տարածքում թվային ֆինանսական ակտիվների փոխանակման այլ գործարքների ցանկը, ինչպես նաեւ այդ գործարքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք  համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմնի հետ:

2. Նման գործարքների մասին տեղեկություն պարունակող թվային գրառումները պետք է պահպանվեն թվային դրամապանակներում, որոնք կողմերի համար բացվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով: Կրիպտոակտիվները դրամի կամ այլ արժույթի փոխանակելու գործարքները, պետք է իրականացվեն Կենտրոնական բանկում գրանցված թվային ֆինանսական ակտիվների սակարկության կազմակերպման կանոններին համապատասխան:

3. Թվային դրամապանակը բացում է միայն դրա սեփականատիրոջ նույնականացման ընթացակարգը կատարումից հետո` «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Թվային դրամապանակի բացման, թվային գրառումների մասին տեղեկատվության պահպանման, վարման, փակման կարգը, ինչպես նաեւ թվային թղթապանակների պաշտպանության նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Կրիպտոարժույթների օտարումն ու փոխանակումը, որպես հարկման օբյեկտ, դիտարկվում են գույքային իրավունքների իրականացման տեսանկյունից:

Հոդված  5. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից»,–ասված է օրենքի նախագծում: