Արցախը բռնազավթված է, Արցախի մասին հիշողությունն անգամ սիստեմատիկորեն ջնջվում է. Դավիթ Սարգսյան
Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստան-2025
-Արցախը բռնազավթված է, Արցախի մասին հիշողությունն անգամ սիստեմատիկորեն ջնջվում է.
-Հայաստանից բռնազավթված տարածքները ճանաչվում են թշնամունը, մեզ պետք չեն.
-Քննիչները մեղադրանքները կարում, դատախազները` հաստատում, իսկ դատավորները կալանք են տալիս պարագլխի սոցցանցային գրառումներով.
-Ով պարագլխի մասին վատը խոսի` սփյուռքահայ, թե օտարերկրացի, Հայաստան մուտքն արգելված է.
-Անձնական պաշտպանության գվարդիայի վերածված ոստիկանական զորքեր, որոնց միակ գործառույթն ընտանեկան զույգի անվտանգությունն ու անդորրն ապահովելն է.
-Հարձակում եկեղեցու և Վեհափառի դեմ, հոգևորականների ձերբակալություններ` Ստամբուլի մզկիթում պարագլխի` ոտաբոբիկ և հմայված քայլելու ֆոնին.
-Տեղեկատվական ահաբեկչության ամենակուլ մեքենա, հազարավոր կեղծ քարոզիչներ, պլաստիկ փորձագետներ, Հ1-յան գրչակներ, ֆեյքային ֆաբրիկաներ.
-Ամենշաբաթյա կոռուպցիոն սկանդալներ, գերհարստացած ՔՊ-ական ուսապարկեր, անշարժ գույքի ու բիզնեսների նորահայտ իշխանական տիրակալներ.
-Զրո դաշնակից, բազմաթիվ չկամներ ու թշնամիներ, Հայաստանի մասին հեգնական գլխագրեր միջազգային մամուլում.
-Երևանի և Բաքվի բանտերում ապօրինաբար ազատազրկված հայ բարերարներ, գեներալներ, նախկին նախագահներ և պետական պաշտոնյաներ.
-Բարձր քրեածին ֆոն, ամենօրյա կրակոցներ, դանակահարություններ, թմրամոլության ու խաղամոլության սարսափելի ծավալներ.
-Բանակին պարտադրվող զինաթափման լոգոտիպներ, խաղաղասիրական արշավներ, սահմանին չկրակելու և չդիմադրելու, կրակողին էլ` պատժելու կոչեր, այդ ամենի հետ հաշտ-համերաշխ սպայակույտ.
-Գույքահարկի, շրջանառության հարկի, աղբի վարձի, տրանսպորտի, այլ հարկատեսակների ու տուրքերի բազմակի թանկացումներ.
-Զրո քաղպաշտպանության պլան, ոչ մի ապաստարան, ոչ մի վարժանք ու պատրաստություն.
-Հանրային առողջապահության զրոյական միջավայր, աղմուկի, փոշու, խցանումների, կառուցապատման և ծառահատման աղետալի ցուցանիշներ.
-Տապալված տեղական ինքնակառավարում, Նոյեմբերյանից մինչև Մեղրի` ընտրություններում պարտված, բայց համայնքապետի և ավագանու անդամների գողացված պաշտոններ.
-Դպրոցներում և բուհերում աղճատված հայագիտական առարկաներ, խմբագրված դասագրքեր, պատվո անկյունների լուռ դեմոնտաժ.
-Խոշոր ներդրողներից խլված ու պետականացման անվան տակ` մեջ-մեջ արված, իրենց գերշահույթներ բերած բիզնեսներ...
Այս ցանկն անվերջ շարունակելի է...




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...