Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցեց շրջանաձև տնտեսությունը խթանող CirculUP! միջազգային համաժողովին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է միջազգային CirculUP!  շրջանաձև տնտեսության համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում։

ԵՄ կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի և Impact Hub միջազգային ցանցի կազմակերպած համաժողովը համախմբել էր ավելի քան 150 մասնակիցների՝ 40-ից ավելի երկրներից։ Միջոցառման նպատակն էր ուսումնասիրել թափոնազերծ ապագայի կառուցման գործնական լուծումները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Համաժողովը միաժամանակ հանդիսանում էր Impact Hub Global Gathering 2025 համաշխարհային հավաքի գլխավոր միջոցառումը, որն առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանում։

Միջոցառման ընթացքում պաշտոնապես ազդարարվեց խնդիրների վրա հիմնված էկոհամակարգերի ձևավորման մեթոդաբանության մեկնարկի մասին, որը մշակվել է Impact Hub Global-ի կողմից։ Այս մեթոդաբանության նպատակն է խաչաձև համագործակցության միջոցով խթանել տեղական կայուն զարգացման ջանքերը՝ պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության միջև։

«Հայաստանում մեր փորձը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում դուրս գալ փորձնական ծրագրերի շրջանակներից և ստեղծել իրական էկոհամակարգեր, որտեղ քաղաքականություն մշակողները, ձեռնարկատերերը, ներդրողները և հասարակության ներկայացուցիչները համատեղ ձևավորում են երկարաժամկետ լուծումներ», - նշել է Իմփաքթ Հաբ-ի գործադիր տնօրեն Տատյանա Գլադը։

Ռալֆ Յիրիկյանը հինգ փորձագետներից մեկն էր, ով հանդես եկավ «Հայաստանի շրջանաձև տնտեսության ներուժի բացահայտումը․ տեսակետներ ոլորտից» խորագրով մասնագիտական պանելային քննարկմանը։ Իր ելույթում նա շեշտեց խոշոր ընկերությունների դերը շրջանաձև ստարտափների աջակցման գործում՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են այդ ընկերությունները՝ իրենց գնումների քաղաքականության և մատակարարման շղթայի պատասխանատու կառավարման միջոցով, նպաստել կայուն նորարարությանը։

«Այսօր աշխարհը շարժվում է շրջանաձև տնտեսության ուղղությամբ, և մենք՝ Ucom-ում, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, լիովին գիտակցում ենք, թե որքան կարևոր է այդ փոփոխության մի մաս լինել։ Շրջանաձև տնտեսությունը պարզապես միտում չէ՝ այն ապագայի բիզնես մոդելն է, և մենք հպարտ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք կարող են այս ուղղությամբ իրական փոփոխություն բերել», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր CirculUP! ծրագրից քաղած ամենամեծ դասերից մեկն այն է, որ նույնիսկ փոքր երկրներում համակարգային փոփոխություն հնարավոր է, եթե մենք բաց ենք համագործակցության համար», - հավելել է CirculUP! ծրագրի ղեկավար Անի Բաբումյանը։

Նշենք, որ սա արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը համագործակցում են «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի շրջանակում, որն այս տարի կենտրոնացած է շրջանաձև տնտեսության լուծումների վրա։ Համաժողովն անցկացվել է Հայաստանում շրջանաձև տնտեսության նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին, և Ucom-ը շարունակում է համադրել կորպորատիվ առաջնորդությունն ու ստարտափ նորարարությունը՝ աջակցելով իր կողմից նախաձեռնվող կայուն զարգացման ծրագրերին։

**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները: