Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանն անցնելու է բացահայտ սադրանքների

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ ապացուցել է, որ այլևս մտադիր չէ կանգ առնել Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավի ընթացքում։ Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների կալանավորումից հետո իշխանական շրջանակներից արդեն իսկ կոչեր են հնչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից «վռնդելու» մասին։ Իշխանությունը չի էլ թաքցնում, որ թքած ունի բոլոր իրավական և բարոյական նրբությունների վրա։ Գլխավոր դատախազությունը երեկ հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջման կոչերի համար։ Դատախազությունը չի հստակեցնում, թե՝ կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել։

Շիրակի թեմի առաջնորդն իրեն բնորոշ անկեղծությամբ և շիտակությամբ քանիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում անել՝ Հայաստանի գործող իշխանություններին հեռացնելու համար։ «Բայց բանակ չունեցանք, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»,- մի առիթով ասել էր նա։

Մինչ իշխանությունը հարձակումներ է գործում ազդեցիկ հոգևորականների նկատմամբ, Մայր Աթոռը, կարծես, յոլա է գնում՝ ընդամենը մեղմիկ հայտարարություններով քննադատելով գործող իշխանությունների կողմ քաղաքականությունը։ Նախօրեին էլ հայտարարություն էր տարածվել Գերագույն հոգևոր խորհրդի կողմից, որտեղ խորը մտահոգություն էին հայտնել Գալստանյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ իրավապահների գործողությունների առնչությամբ։ «Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին»,- ասվում էր հայտարարության մեջ։

Ըստ Մայր Աթոռի՝ իշխանությունները փորձում են այս գործն արհեստականորեն եկեղեցու հետ կապել ու շահարկել Մայր Աթոռի անունը, ինչն ամբողջությամբ տեղավորում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Փաստացի եկեղեցին առայժմ զերծ է մնում Փաշինյանին բանադրելու, նզովելու, եկեղեցուց վտարելո՛ւ կոչերից։ Փոխարենը մամուլում երեկ տեղեկություն հայտնվեց, որ գործող իշխանությունները խմբեր են պատրաստել Վեհարանի վրա հարձակվելու և Կաթողիկոսին դուրս վռնդելու համար։ Սադրանքը հնարավոր եղավ կանխել «ՀայաՔվե» նախաձեռնության ջանքերով, նրանք տեղեկությունը հրապարակելուց հետո շտապել էին Մայր Աթոռ։ Ըստ երևույթին, իշխանությունները չէին գնացել նման սադրանքի, բայց չի բացառվում, որ ցանկացած պահի կարող են նման հակաօրինական և հակաբարոյական քայլ անել։ Փաստացի արձանագրենք, որ Փաշինյանը որևէ կերպ կանգ չի առնելու Հայ Առաքելական Եկեղեցին գլխատելու իր գործողություններում։

Նելլի Խաչատրյան