Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

«Հայաստանը և «հեղաշրջման ծրագիրը». իշխանությունների և եկեղեցու միջև հակամարտությունը»

Ներքին քաղաքական լարվածությունը Հայաստանում սրվել է այն բանից հետո, երբ մի կառավարամետ լրատվամիջոց հրապարակել է «Հեղաշրջման ծրագիր» անվամբ փաստաթուղթ և ձայնագրություններ՝ ենթադրյալ բռնի տապալման կոչերով: Հետո իրավապահ մարմինները մի շարք խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացրել ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների շրջանում: Ձերբակալվածներից ամենահայտնին արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն է՝ բողոքի շարժման հոգևոր և խորհրդանշական դեմքը: Ներկայումս իրավիճակը զարգանում է իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտության սրացման, և դա վերջերս հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության ֆոնին, ինչը ներքաղաքական լարվածությանը հաղորդում է արտաքին քաղաքական երանգ, գրում է dw.com–ը:

Վարչապետի գրասենյակի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով դրսից հիբրիդային հարձակումների, այդ թվում արտասահմանյան լրատվամիջոցներում ապատեղեկատվության տարածման ինտենսիվացման համատեքստում, չի կարելի բացառել արտաքին միջամտության առկայությունը: «Հետաքննությունը կտա վերջնական պատասխաններ, բայց այն ինտենսիվությամբ, որով այսօր արտասահմանում տարածվում են կեղծված և աղավաղված նյութեր, կարելի է ենթադրել արտաքին բաղադրիչի առկայության մասին», - նշել է նա dw.com-ի հետ զրույցում: Հարությունյանը նաև հիշեցրել է, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն ինքը էր նախկինում խոսել արտասահմանյան կենտրոնների հետ շփումների մասին։

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն էլ կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները, իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների սրումը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի հետ կապված «բիզնես կառույցների վրա ճնշումները», չպետք է դիտարկել մեկուսացված։ Նրա խոսքով այս բոլոր դրվագները կազմում են մեկ ընդհանուր պատկեր և տեղավորվում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքական մոբիլիզացիայի տրամաբանության մեջ։ «Ես այս բոլոր գործողությունները դիտարկում եմ որպես ավելի լայն քաղաքական գործընթացի մաս։ Հնարավոր է, որ նախկինում եղել են ապակայունացման իրական փորձեր, բայց ուժային միջոցառումների կենտրոնացումը հենց հիմա նման է պոտենցիալ մրցակիցների վրա բոլոր ուղղություններով հարձակվելու քաղաքական որոշման», - նշել է Նավասարդյանը dw.com-ի հետ զրույցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am