Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէ

Ռուսաստանն անցել է կոշտ մեթոդների Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը դադարեցնելու պահանջով։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէ: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին։ Մենք միշտ կհարգենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը: Միևնույն ժամանակ, նկատում ենք, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական բազայում ի հայտ են գալիս նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից պարենային ապրանքների սերտիֆիկացման որոշ կանոններ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում կարող են հայտնվել ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին։ Մենք այդ հարցը ներկայացնում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը»:

Օվերչուկը հայտնել է, որ նամակով կդիմի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ նշելով, որ այդ գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին: Մենք կքննարկենք համապատասխան միջոցների կիրառման հարցը։ «Ես տեղեկացնելու եմ նրան, որ այս գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին, և մենք քննարկելու ենք համապատասխան միջոցներ կիրառելու հարցը», - նշել է Օվերչուկը։

Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։ Եթե սկզբում ՌԴ-ն բավարարվում էր միայն զգուշացումներով, որ դա խնդիրներ է հարուցելու, ապա այժմ, աստիճանաբար ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրում։ Գործող իշխանություններն էլ կրակն են ընկել իրենց հիմարության ձեռքը, չգիտեն՝ ինչպե՞ս անել, որ ոչ Ռուսաստանին նյարդայնացնեն, ոչ՝ արևմտյան տերերի հետ խնդիրներ ունենան։

Նարե Սարգսյան