Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Ֆրանսիական երկակի ստանդարտները և Մակրոնի համբույրը

Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, թե Փաշինյանը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին և Հայաստանի Կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։

Շատ ավելի ուշագրավ է Ֆրանսիայի նախագահի գրառումը։ «Ես նրան փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։ Ես նաև վերահաստատել եմ մեր աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նրա խիզախ ջանքերին։ Խաղաղությունը և բաց սահմաններն ամբողջ տարածաշրջանի համար կդառնան կարևոր զարգացում և օրինակ այլոց համար»,- նշել է Մակրոնը։

Դիվանագիտական լեզվից թարգմանած՝ Ֆրանսիայի նախագահը փաստացի աջակցություն է հայտնել Փաշինյանին՝ եկեղեցու և ընդդիմության դեմ բռնաճնշումների հարցում։ Օրենքի և իրավունքի խախտումները չեն դատապարտվել, ընդհակառակը, պաշտոնական Փարիզը մի բան էլ աջակցել է Փաշինյանի ապօրինություններին։ Մակրոնը, մեծ հաշվով, միակ արևմտյան առաջնորդն է, որ բացեիբաց ցույց է տալիս Եվրոպայի երկակի ստանդարտները, մյուս պետությունները նույնպես բերանները ջուր են առել, որևէ բառ չեն ասել «ժողովրդավարության բաստիոնի» հակաժողովրդավարական քայլերի կապակցությամբ։ Կարևորը նրանց համար, իհարկե, հակառուսական հիստերիա բարձրացնելն է, տարբեր մարդկանց գործակալ հռչակելն ու հետապնդումների ենթարկելը։ Իսկ ժողովրդավարության մասին կհիշեն այլ, ավելի հարմար առիթներով։

Մարիամ Զաքարյան