Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվել են

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվել են։ Բաքուն հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։ Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ախմեդովի գլխավորած պատվիրակությունը չի մեկնի Մոսկվա։ Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի պետական ​​և մասնավոր հաստատությունների կողմից կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումները, X-ում հայտնել է երկրի մշակույթի նախարարությունը: Խոսքը համերգների, փառատոների, ներկայացումների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին է:

Հունիսի 28-ին էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և «խիստ բողոք» էր հայտնել նրան: Հունիսի 27-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել Եկատերինբուրգի տարբեր հասցեներում, որոնց ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը վիրավորվել։ Նրանց կասկածում են 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Մոտ մեկ տասնյակ ադրբեջանցիներ ձերբակալվել էին, իսկ երեկ ռուսական իրավապահները գործողություններ են սկսել այլ քաղաքներում ևս։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն անթաքույց հակառուսական քարոզչությամբ են զբաղված, Մոսկվայում էլ տարակուսում են Բաքվի այս արձագանքից, զարմանում, որ օգնել են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, իսկ Ադրբեջանը պատշաճ երախտագիտություն չի ցուցաբերում։ Իր ուզածը ստանալով՝ Ալիևն այժմ ատամ է ցույց տալիս Ռուսաստանին։

Ռուս-ադրբեջանական սրումը կարող է ինչպես բացասաբար ազդել Հարավային Կովկասի վրա, այնպես էլ հնարավորություն դառնար Հայաստանի համար՝ վերականգնել Մոսկվայի հետ խաթարված հարաբերությունները։ Ողջամիտ իշխանությունը հենց այդպես էլ կվարվեր։ Փոխարենը, ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, թե արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որ նախատեսված է այսօր, Ղրղզստանում: 

Էլիզա Օհանյան