Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Հասարակություն

Փաշինյանը վախեցել է «Ֆեյսբուքի» կանոններից

Օրեր շարունակ տարբեր գործիչների, հանրային դեմքերի, եկեղեցու դեմ հայհոյախառն մեկնաբանություններ գրող Նիկոլ Փաշինյանը նախօրեին մի առաջարկություն է արել, որն, առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ։ «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը»,-գրել է Փաշինյանը՝ առաջարկեով հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և մինչև հուլիսի 5-ը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա։ «Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում»,- գրել է նա։

Կարող է թվալ, թե Փաշինյանը սկսել է գիտակցել վարչապետի պաշտոնի ծանրությունը, և ցանկանում է իրեն բարձրաստիճան պաշտոնյային ու, պարզապես, տղամարդուն հարիր պահել։ Ո՛չ, հազար անգամ, ո՛չ։ Պարզապես, սոցցանցերում նրա գռեհիկաբանություններն ու հայհոյախառն խոսքն անգամ «Մետա» ընկերությանն են «նյարդայնացրել»։ Բնական է, որ հազարավոր մարդիկ բողոքարկեցին վարչապետի էջը կամ գրառումները։ Ըստ որոշ տեղեկությունների, «Ֆեյսբուքը» հեռացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Առաջին նախագահի դեմ Փաշինյանի գրառումները։ Իսկ հայհոյախառն գրառումները շարունակելու դեպքում գուցե նրա էջն էլ արգելափակեն։ Իսկ դա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ամենահզոր և, թերևս, միակ զենքն է՝ 1 մլն-ից ավելի հետևորդներով։

Զրկել Փաշինյանին իր սոցցանցային էջերից և նրա իշխանությունը փուլ կգա, և սա աքսիոմ է։ Միգուցե, ընդդիմությունն առաջին հերթին պետք է աշխատի այս ուղղությամբ, մյուս ուղղությունները բարդ են տրվում։ 

Մանե Ոսկանյան