Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Հասարակություն

Fast Shift-ը թողարկել է «YoYo» վճարային հավելվածը երեխաների համար

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է «YoYo» բջջային հավելվածը, որը նախատեսված է 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։ 

Այսուհետ նրանք նույնպես կարող են անկանխիկ գումար ունենալ և անհպում վճարումներ կատարել 22.000+ վաճառակետերում, որտեղ տեղադրված են Idram-ի կամ Fast Shift-ի QR-ները։ Բացի այդ՝ փոքրիկ և պատանի օգտատերերը կարող են վճարումներ կատարել այն օնլայն հարթակներում, որտեղ Fast Shift-ն ինտեգրված է որպես վճարամիջոց։ YoYo հավելվածով հնարավոր է նաև գումար փոխանցել կամ ստանալ ընտանիքի այն անդամից, որի Fast Shift հաշվին կցվել է երեխայի էլ դրամապանակը։ YoYo-ի օգտատերը կարող է լիցքավորել իր հեռախոսահամարը, ինչպես նաև վարձակալել PowerFull` սմարթֆոնի կամ այլ սարքերի մարտկոցը լիցքավորելու համար։

YoYo էլեկտրոնային դրամապանակը ստեղծելու գործում առանձնահատուկ կարևորվել է անվտանգությունը օգտատիրոջ անձնական տվյալներն ու դրամական միջոցներն ապահովագրված են արտահոսքից կամ կորուստներից։ Սա նաև ապահով միջոց է ծնողական վերահսկողության, այսինքն՝ գրանցման պահից մինչև հավելվածի օգտագործումը ծնողը կկարողանա հատուկ գործիքակազմի միջոցով տեսնել երեխայի օնլայն գործարքների պատմությունը և ֆինանսական գործողությունները։ Այդ նպատակով երեխան կարող է փոխանցումներ ստանալ միայն ընտանիքի անդամներից։ 

«Սա երեխաների առաջին քայլն է դեպի ֆինանսական անկախություն։ YoYo-ի հետ նրանք կունենան տարբեր զեղչեր մի շարք վաճառակետերում, ինչպես նաև կսովորեն կառավարել իրենց ֆինանսական միջոցները։ Մեր ընկերությունը մեծ ոգևորությամբ է ներկայացնում նոր հավելվածը, որը նոր ու հետաքրքիր հնարավորություններ կստեղծի ինչպես մեր, այնպես էլ մեր պատանի օգտատերերի համար»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

YoYo էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։