Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Ովքե՞ր են այս ամենի «շահառուները»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փաստորեն, բացարձակ աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու, զանգվածային ձերբակալությունների, հակաժողովրդավարական այլ դրսևորումների հարցերում:

Իհարկե, առաջին հերթին Փաշինյանին խիստ անհրաժեշտ էր Արևմուտքից մի աջակցող արձագանք, որը նրան Մակրոնը ընծայեց: Բայց կան ավելի խորքային խնդիրներ՝ կապված նման հայտարարության հետ: Դրա համար նախ՝ հասկանանք, թե ովքեր են Եկեղեցու վրա հարձակվել, ովքեր են Սամվել Կարապետյանի դեմ արտահայտվում, ովքեր են արդարացնում այդ հարձակումները, ովքեր են պաշտպանում իշխանությունների բացահայտ ապօրինությունները: Նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանք զուտ քպականներն են,իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ի ընդգծված արևմտյան թևն ու տարիներ շարունակ «արևմտյան գրանտներով» սնվածները: Իսկ համայնապատկերն ամբողջացավ բարեկամական երկիր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությամբ: Այսինքն, ստացվում է, որ ընդդիմադիրների վրա տոտալ հարձակումները, հակաժողովրդավարական, հակաիրավական դրսևորումները, ազգային Եկեղեցու, խոշոր սեփականատիրոջ ու բարերարի դեմ Փաշինյանի իշխանության հայտարարած պատերազմն ունի կոնկրետ շահառուներ ու կոնկրետ նպատակներ:

Եվ սա դժվար է պատահականություն համարել. բոլոր այն երկրներում, որտեղ Արևմուտքը փորձել է խնդիրներ լուծել, առաջինը հարվածել է ազգայինի հիմքերին, ազգային ու ավանդական կառույցներին (ի դեպ, հենց այնպես չէր, որ հարևան Վրաստանում, որին ևս թիրախավորել է Արևմուտքը, վարչապետը նախօրեին կտրուկ հայտարարեց իրենց Մայր եկեղեցին ոտնձգություններից պաշտպանելու վճռականության մասին):

Ու պատահական չէ, որ տարիներ, տասնամյակներ շարունակ դրամաշնորհներով ֆինանսավորվել են իբրև թե «իրավապաշտպան», «առաջադիմական», «քաղհասարակության» զանազան ՀԿ-ներ, անհատներ, որոնք այս օրերին դիմահար «չեն տեսնում» մարդու իրավունքների ոտնահարումները, իրավախախտումներն ու ապօրինությունները, հակառակը՝ խրախուսում են դրանք, աջակցման ֆոն են ապահովում ըստ էության՝ բռնատիրական, անձնիշխանական նկրտումների իրագործման համար: Էլ ավելին, աջակցում են Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմին:

Հ.Գ. -Ի դեպ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (նրան ձայնակցեցին մի քանի քպական այլ խոսափողներ) երեկ կոչ արեց, որ Սերգեյ Լավրովը չմիջամտի Հայաստանի ներքին գործերին: Իհարկե, տարակույս չկա, որ Հայաստանի ներքին գործերին որևէ մեկն իրավունք չունի միջամտել, չնայած այդպես էլ պարզ չդարձավ, թե Լավրովն ինչպես էր միջամտել Հայաստանի ներքին գործերին, առավել ևս, որ նա ընդամենը մտահոգություն էր արտահայտել ավելի քան հազարամյա ՀԱԵ-ի շուրջ կատարվողի հետ կապված՝ ընդգծելով, որ դա Հայաստանի ներքին գործն է: Խնդիրն այն է, թե Արարատ Միրզոյանն ինչո՞ւ նույն հաջողությամբ մեր ներքին գործերին չմիջամտելու կոչ չի անում, օրինակ՝ նույն Մակրոնին, որ շատ ավելի բացահայտ է միջամտում: Էլ չենք ասում Էրդողանի ու Ալիևի միջամտական մղումների մասին, որոնց վերաբերյալ նույն Միրզոյանը լռում է ու լռում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում