Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Հայաստանի հակառուսական կուրսը սրվում է

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին Հայաստանի գործող իշխանությունները ևս ջանքեր են գործադրում Մոսկվայի հետ շփումները նվազեցնելու, ՀՀ-ՌԴ հարաբերությունները փչացնելու ուղղությամբ։

Ըստ ամենայնի, թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի իշխանության գործողությունները թելադրված են նույն կետից։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հրաժարվել էր մեկնել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ փոխարենը Երևանում ընդունելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։ Համատեղ ասուլիսում Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ «Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ ձևակերպումը, և կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի քաղաքականությանը խառնվելուն, քաղաքական գործընթացների մասնակցելուն։ Համաձայն իրավապահ մարմինների` նրանք մասնակցել են ապօրինի հեղաշրջման փորձերի։ Սա իրավական պրոցես է, և սա Հայաստանի ներքին գործն է», - նշել է Միրզոյանը։

ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքից հետո ասուլիսում Լավրովը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ։ «Սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե, հազարամյա Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս Եկեղեցին ենթարկվի հարձակումների՝ ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի»,-ասել էր Սերգեյ Լավրովը։

Միրզոյանի հակառուսական դեմարշը նորմալ կդիտվեր, եթե ՀՀ իշխանությունները նույնպիսի մի դիտողություն էլ անեին տակավին օրերս Ֆրանսիայի նախագահի արած հայտարարությունների կապակցությամբ, էլ չասած՝ Իլհամ Ալիևի գրեթե ամենօրյա հակահայկական հայտարարությունների մասին։

Անի Անանյան