Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Հասարակություն

Կառապանի պես հայհոյողը հայհոյանքի հրադադար է հայտարարում

Հայհոյախոսության ոլորտում հնգօրյա հրադադար հայտարարելու Նիկոլ Փաշինյանի կոչը ոչ այլ ինչ է, քան սեփական կեղտոտ գործելաոճն արդարացնելու չափազանց փնթի մի ձև։ Բառացիորեն երեկ Փաշինյանը ծավալուն գրառում է արել ֆեյսբուքյան էջում, նշել, թե մտադիր չէ հանդուրժել հայհոյանքը կողմնակիցների ու ընտանիքի անդամների հասցեին խոստացել, որ սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատությանը կպատասխանի նույն կերպ, եթե լինի հայհոյանք ու վիրավորանք, արձագանքելու է նույն կերպ, ընդ որում մեկին 10, 20 ձևաչափով։ «Այլ բան խնդրում եմ չսպասել, ինքս քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եմ, բայց սա այն հարցն է, որ ես չեմ որոշում, թող որոշեն քաղաքական հակառակ ճամբարում գտնվողները»,- հայտարարել է Փաշինյանը։

Ըստ էության, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին բոլորովին չի հետաքրքրում իր սեփական պաշտոնից բխող պարտականությունները։ Նա ոչ միայն սեփական կողմնակիցների ու իր ընտանիքի, այլ, ցավոք, ողջ երկրի վարչապետն է և հայհոյանքի իրավունք պարզապես չունի։

Մյուս կողմից էլ հենց Փաշինյանն ինքն է, որ իր ընտանիքի տարբեր անդամների՝ կնոջը, դուստրերին, վերջերս էլ կրկին որդուն առաջ բերել, դարձրել հանրային քննարկման և ծաղրի առարկա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ուստի պետք չէ զարմանալ, որ հանրությունն էլ համապատասխան ձևով արձագանքում է նրան։ Առավել ևս, որ Փաշինյանը վաղուց ոչ լրագրող է, ոչ էլ ընդդիմադիր բլոգեր, որպեսզի կարողանա հայհոյանքով պատասխանել ընդդիմախոսներին։ Յոթ տարի արդեն նա զբաղեցնում է Հայաստանի ամենաբարձրագույն պաշտոնը, արտերկրում ներկայացնում մեր երկիրը և առնվազն պետք է ինքն իրեն հաշիվ տա, որ գռեհկաբանությունը որևէ լավ տեղ չի տանում։

Իսկ վարքագծի կանոններ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում թելադրում են հենց վերնախավերը և չի կարող հասարակության և բարոյականության պահանջ լինել թե՛ հայհոյող կառապանից և թե՛ երկրի ղեկավարից, ուստի Փաշինյանի հայտարարությունները որևէ քննադատության չեն դիմանում, առավել ևս, երբ որ ինքն իրեն պահում է ամենավերջին հայհոյող կառապանի պես։

Ալիսա Սարգսյան