Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Հայաստանյան ալկոհոլային խմիչքների՝ հատկապես կոնյակի, գինու և օղու արտահանման ճանապարհին Վրաստանի հետ առնչվող խնդիրները կապված են մի քանի շերտ ունեցող խոչընդոտների հետ․ Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հայաստանյան ալկոհոլային խմիչքների՝ հատկապես կոնյակի, գինու և օղու արտահանման ճանապարհին Վրաստանի հետ առնչվող խնդիրները կապված են մի քանի շերտ ունեցող՝ համակարգային, քաղաքական, տնտեսական ու տեխնիկական խոչընդոտների հետ։

1. Սերտիֆիկացման և լիցենզավորման խստացումներ:

Վրաստանի կողմից ներմուծվող ալկոհոլային ապրանքների նկատմամբ կիրառվում են խիստ սանիտարահիգիենիկ, որակի և լաբորատոր ստուգման պահանջներ։

Շատ հայ արտադրողներ չունեն այնպիսի միջազգային սերտիֆիկատներ (օրինակ՝ ISO, HACCP), որոնք վրացական կողմը հաճախ պահանջում է։

2. Վրացական տրանզիտի սահմանափակումներ դեպի ՌԴ։

Որոշ դեպքերում Վրաստանը՝ քաղաքական կամ տնտեսական նկատառումներով, խոչընդոտել է Հայաստանյան ալկոհոլի մուտքը Ռուսաստան վրացական ճանապարհով (Լարս)՝ թաքնված բյուրոկրատական ձևակերպումներով։
Վրացական մաքսային ծառայությունը երբեմն զուտ տեխնիկական պատճառներով երկարաձգում է բեռների ստուգման գործընթացը՝ հասցնելով խմիչքի դեգրադացման կամ ժամկետների ուշացման։

3. Անբավարար համատեղ կարգավորիչ համակարգ

Չկան մշտական և գործառույթներով հստակեցված հայ-վրացական համատեղ մոնիտորինգային խմբեր ալկոհոլի վերահսկման կամ վկայագրման հարցերով։

Քաղաքական կամ դիվանագիտական մակարդակում չկա ոլորտային համաձայնագիր, որը կկանոնակարգեր ալկոհոլային ապրանքների տեղափոխումը և ճանաչումը։

Իսկ Հնարավոր է ամեն ամիս կրկնվող անախորժ արգելափակումները համակարգային կերպով լուծել՞: Այո , բայց պետք է կատարել հետևյալ քայլերը առնվազն։

1. Հայ-վրացական սերտիֆիկացման համաձայնագիր, որով վրացական կողմը նախապես ճանաչում է Հայաստանի որոշ հաստատությունների կողմից տրված սերտիֆիկատները։

Ստեղծել համատեղ լաբորատոր վերահսկողության մեխանիզմ, որպեսզի վրացական կողմը վստահ լինի որակի նկատմամբ։

2. Տրանսպորտային և մաքսային համագործակցության խորացում

Ընդունել միասնական մաքսային "կանաչ միջանցք"՝ կոնկրետ ապրանքախմբերի համար (օրինակ՝ ալկոհոլային)՝ պարբերաբար թարմացվող ցանկով։

Վրաստանի տարածքում հայկական բեռների մաքսազերծման հարցերում ներդնել էլեկտրոնային նախնական հայտարարագրման համակարգ, որը կբացառի բյուրոկրատական ձգձգումները։

3. Ունենալ դէ ֆակտո ՀՀ էկոնոմիկայի նախարար

Այս պահին ՀՀ Էկոնոմիկայի նախարար չկա. կա անտարբերություն՝ ազգային արտադրանքի կործանման դեմ։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայաստանյան արտադրողը, գործարարը, արտահանողը այս պահին մենակ է։

Այո՛, մենակ է իր բեռով՝ վրացական սահմանին արգելափակված,

մենակ է՝ իր չվաճառված գինու տակառների կողքին,

մենակ է՝ միջազգային սերտիֆիկատների խայտառակ թանկ բյուրոկրատիայի առաջ։

Իսկ ո՞ւր է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Այսօր մենք չունենք նախարար։ Մենք ունենք անգործության մարմին։

Փոխանակ պաշտպանելու հայկական արտադրանքը՝ նա պահպանում է իր պաշտոնը։

Ինչու՞ է հայ գինեգործը թևաթափ լինում։

Որովհետև իր ապրանքը կանգնած է մաքսատանը, իսկ նախարարին դա չի հետաքրքրում։

Ինչու՞ է գործարարը փակվում։

Որովհետև չկա ռազմավարություն, չկա աջակցություն, չկա բարձունքից նայող պետական կողմ։

Փոխանակ պայքարելու, "նա նայում է"։

Փոխանակ ստեղծելու, "նա սպասում է"։

Փոխանակ ծառայելու, "նա բեռ է դարձել այդ նույն արտադրողի ուսին":

Այսօր մեր երկրի տնտեսությունը ղեկավարվում է անփույթ ձեռքով։

Նախարարը թաղված է հաշվետվությունների մեջ, բայց իրական գործ չկա։

Եթե նախարարն անկարող է՝ թող հեռանա։

Որպես քաղաքացի, որպես պետական մտածողությամբ մարդ՝

Ես պահանջում եմ նախարարից միայն մեկը՝ կամ աշխատիր, կամ հեռացիր։