Իրանում անիմաստ են համարում բանակցությունները Եվրոպայի հետ
Իրանն ապարդյուն կհամարի բանակցությունները Եվրոպայի երկրների հետ, եթե նրանք շարունակեն Թեհրանից պահանջել հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր անկապտելի իրավունքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել իր միջուկային ծրագիրը կասեցնելու ուղղությամբ։
«Եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հանձնախմբի համակարգողը համոզված է, որ ապագայում ցանկացած բանակցությունների նպատակն «իրանական միջուկային ծրագրի դադարեցումն» է…. այդ դեպքում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությունն ապագա ցանկացած բանակցությունների կլինի անտեղի և անիմաստ», – գրել է Արաղչին X-ում:
Նա հավելել է, որ Կալասն անտեսում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները, որոնք հաստատում են խաղաղ միջուկային ծրագիր ունենալու՝ երկրների իրավունքը։
«ԵՄ բարձր ներկայացուցիչն անտեսում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները, որոնք հստակ հաստատում են բոլոր կողմերի իրավունքը՝ մշակելու, հետազոտելու և օգտագործելու միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով», – նշել է Արաղչին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից