Կիևին ԱՄՆ օգնության դադարեցումը ԵՄ-ի համար ազդանշան է աջակցությունն ավելացնելու համար. Ֆոն դեր Լայեն
Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը Եվրամիությունն ընկալել է սեփական ջանքերը ակտիվացնելու կոչ։ Ըստ ТАСС գործշակալության՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Միացյալ Նահանգների որոշումը հստակ ազդանշան է ԵՄ երկրներին եվրոպական մատակարարումները մեծացնելու անհրաժեշտության մասին», -հայտարարել է ֆոն դեր Լայենը Դանիայի Օրհուս քաղաքում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ նա ներկա էր ԵՄ խորհրդում երկրի նախագահության մեկնարկի կապակցությամբ։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ԱՄՆ-ի մատակարարումների դադարեցումն անվանել է «լուրջ հետընթաց Կիևի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար»։ Նա միաժամանակ եվրոպական պետություններին կոչ արեց ներդրումներ կատարել Ուկրաինայի տարածքում զենքի արտադրության ընդլայնման գործում։
Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հաստատել էր, որ Վաշինգտոնը կասեցրել է Ուկրաինային մի շարք զենիթային հրթիռների և այլ բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումը։ Մասնավորապես, խոսքը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված տասնյակ հրթիռների մասին է։ Այդ քայլի պատճառը զենքի պաշարները սեփական կարիքների համար պահպանելու ցանկությունն էր։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից