Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի․ Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

Սամվել Կարապետյանը իմ ընկերն է և բարեկամը, հետևաբար չեմ բացառում, որ այն ինչ կասեմ իր ու այս օրերին Հայաստանի Հանրապետությունում իր շուրջ կատարվողի մասին, ընկալվի սուբյեկտիվ և զգացմունքային, այդ իսկ պատճառով կփորձեմ ասելիքս կառուցել հնարավորինս օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված:

1. Սամվել Կարապետյանը երբևէ որևէ իշխանության մաս չի կազմել, որևէ իշխանության օրոք որևէ պաշտոն չի զբաղեցրել, իր ֆինանսական կարողությունները և ունեցվածքը Հայաստանում չեն ձևավորվել:

2. Սամվել Կարապետյանը Հայաստանում և Արցախում իր աննախադեպ ու լայնամասշտաբ բարեգործական գործունեությունը ծավալել է՝ դա չպայմանավորելով օրվա իշխանության ով լինելու հանգամանքով կամ այդ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Այս իրողության մեջ կարելի է համոզվել անգամ հպանցիկ հայացք նետելով այն բարեգործությունների շարքին, որոնք նա կատարել է այս տարիների (այդ թվում` վերջին յոթ տարիների) ընթացքում:

3. Բոլոր հայ բարերարները, այդ թվում Ս. Կարապետյանը, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են ու հուսով եմ` հետագայում ևս կվերաբերվեն որպես հարազատ տան, օջախի, որից զուտ ակնկալում են արդարացի վերաբերմունք՝ հայրենիքի նկատմամբ իրենց վարքագծին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ իրավունք ունի ամենատարբեր հարցերի վերաբերյալ ունենալ սեփական կարծիք ու այն արտահայտել, որը կարող է չհամընկնել կամ հաճելի չլինել այս կամ այն անձի կարծիքի հետ՝ անկախ այդ անձի ով լինելու կամ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից:

5. Հայկական սփյուռքում Սամվել Կարապետյանը յուրահատուկ դեր ունի ոչ միայն իր կատարած բարեգործությունների կամ ֆինանսական օգնությունների շնորհիվ, այլ որովհետև նա միշտ փորձել է իր ձևով օգնել մեր հայրենակիցներին՝ այդ թվում խորհուրդ տալու, հաշտեցնելու, աջակցելու, սուր եզրերը հարթելու ձևով, երբ դրա կարիքը եղել է:

6. Ս. Կարապետյանը իրավունք ունի ունենալ իր վերաբերմունքը մեր եկեղեցու նկատմամբ, արտահայտել դիրքորոշում ու կարծիք եկեղեցու շուրջ վերջին ժամանակահատվածում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, իր չափով ու ձևով ունենալ մասնակցություն այդ հարցի քննարկմանը, լուծմանը և հաղթահարմանը:

7. Սամվել Կարապետյանի խոսքի մեկնաբանման այն տարբերակը, որը դրվել է նրա նկատմամբ իրականացվող քրեական գործընթացի հիմքում առնվազն վիճելի է` հաշվի առնելով հարցերի լուծման բազմաթիվ ուղիներ և եղանակներ, որոնք կարող էին տեղ գտնել այդ բառերի ներքո (տես՝ կետ 5):

8. Կարծում եմ՝ նրա նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի:

9. Հայաստանում ստեղծված մթնոլորտի (ատելություն, անհանդուրժողականություն, հակադիր կարծիքների մերժում և այլն) առումով անելիքներ ունեն բոլորը՝ օրվա իշխանությունն առաջին հերթին, քանի որ իր հնարավորություններն այդ մասով ամենալայնն են:

Հուսով եմ` իրավասու պետական մարմինները կկայացնեն տրամաբանական ու օրենքին համապատասխան որոշում` նկատի ունենալով Սամվելի կենսագրությունը:
Կարծում եմ, որ այդ վիճելի գործընթացը կարող է շարունակվել նաև առանց իրավական ու բարոյական տեսանկյունից անընդունելի կալանքի կիրառման: