Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Մշակույթ

Երգիչ Մհերը հորդորում է Արայիկ Հարությունյանին` չարհամարել Ազնավուրի ժառանգներին

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Մեսրոպյանը Բաց նամակով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին.

«Սա արդեն անցնում է բոլոր տեսակի սահմանները»
«Հարգարժան պարոն նախարար.

Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել Ձեզ հնգանախարարական պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել Ձեզ Իմաստություն ուժ կորով, որպեսզի կարողանաք տիտանական աշխատանքին հատկացնել համահավասար ժամանակ, ինչի հետևանքով կզարգանան երկրիս բոլոր հինգ ոլորտները` առանց խտրականության, ինչի առնչությամբ ունեմ մեծ մտահոգություն։

Նամակիս անհրաժեշտությունը ունի իր լուրջ և կարևոր մտահոգությունը, քանզի ամիսներ շարունակ նախարարության կողմից անուշադրության է մատնված մի մեծ նախաձեռնություն և առաջարկ, որն ունենալու է պատմական ներկա և մեծ ապագա։ Լինելով Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, 2019 թվականին տնօրենի, ողջ աշխատակազմի և ուսանողական համակազմի հետ, ի նշան քոլեջի հիմնադրման 90-ամյակին, նախաձեռնությամբ դիմեցինք նախարարություն, քոլեջը անվանակոչելու աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով, ինչի համաձայնությունը ստացել էինք նաև Ազնավուրի ընտանիքից։ Ես, որպես կառավարման խորհրդի նախագահ, մտահոգությունս եմ հայտնում, թե մինչ օրս նախարարությունը ինչո՞վ է զբաղված, որ նմանատիպ կարևորագույն նախաձեռնությանը աչքաթող է արել։ Իսկ վերջերս տեղեկացանք, որ դեռ ժամանակ չունի` դրան անրադառնալու։ Քոլեջը ունի մեծ ներդրումների կարիք, ինչի լուծումը մենք կունենանք այն բարձրացնելու և միջազգային մակարդակի հասցնելու միջոցով։ Այսօր կան ներդրողներ, ովքեր պատրաստ են ֆինանսական մեծ աջակցություն տրամադրել քոլեջին, ինչը ևս կթեթևացնի պետության բեռը։ Ընդամենը նախարարությունը պետք է տրամադրի համապատասխան հրաման` անվանակոչման մասին, ինչը ձգձգվել է 7 ամիս, և մի գուցե պետք է սպասել` 7 տարի։

Ինչպես ասում է ռուսական ժողովրդական ասացվածքը. «Նավն ինչպես անվանես, այնպես էլ այն կլողա»։

Դիմելով Ձեզ, ակնկալում եմ նախարարության կողմից համարժեք արձագանք` չարհամարել ուսանողներին, աշխատակիցներին, Ազնավուրի ժառանգներին, և ի վերջո, կառավարման խորհրդին, տրամադրել նախարարության կողմից համապատասխան որոշում` մինչ Սեպտեմբերի 1-ը Քոլեջն անվանակոչելու աշխարհահռչակ շանսոնիեի , ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվամբ։

Հետգրություն. Ասում են` Ռուսաստանի նախագահի մոտ հանդիպում ստանալն ավելի դյուրին է, քան` Ձեզ հետ:

Հարգանքով`

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Մեսրոպյան»: