Արտակարգ վիճակ, Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով, 300 տոննայից ավելի ջուր. Shamshyan
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Ջրվեժ բնակավայրի 6-րդ փողոցի մի քանի տների բնակիչներ արթնացել են ուժեղ ջրի ձայնից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մոտ 5-6 տուն, կարելի է ասել մեծ մասամբ հայտնվել են ջրի մեջ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն քաղաքացիներն ու փրկարարները ընդհանուր նշված սեփական տան նկուղներից դուրս են բերել ընդհանուր մոտ 300 տոննայից ավելի ջուր:
Մի քանի ավտոմեքենաներ էլ, կարելի է ասել, ամբողջությամբ են եղել ջրի մեջ, դրանք նույնպես քաղաքացիներն ու փրկարարները դուրս են բերել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե փրկարարներն ու պարեկները օպերատիվ են գործել, ապա Կոտայքի մարզպետարանից դեռևս ոչ մի արձագանք չկա, թե ինչով է հնարավոր օգնել քաղաքացիներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է սելավատարի ջրի հոսքի հետևանքով առաջացած ջրի ուժեղ արտահոսքը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ