Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները որոշել են հետևել Ադրբեջանի օրինակին

Մինչ Բաքվում շարունակում են ռուսական լրատվական գործակալությունների դեմ անթաքույց արշավը՝ ձերբակալելով ռուս լրագրողների, Հայաստանի իշխանություններն էլ, առիթն օգտագործելով, մտադիր են փակել Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները։ Ավելին, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում մշակում են ռուսական լրատվական գործակալություններն էլ փակելու մի նախագիծ։

Երեկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է արտահերթ նիստ գումարել, հայտարարություն տարածել, թե Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվող «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:

«Թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ հեռուստաընկերությունների ուղերձները, չեն կարող նպաստել նաև մեր երկու պետությունների հասարակությունների՝ իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին, - նշել են հանձնաժողովից, հավելել, թե, - ՌԴ այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։ Պնդել են, թե հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից»։

Հայաստանի ԱԳՆ է կանչվել նաև ՌԴ դեսպանը, որին բողոքի նոտա են հղել, խիստ բողոք արտահայտել ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի կառավարության նկատմամբ ծավալված բացահայտ ոչ բարեկամական, հաճախ թշնամական քարոզչության կապակցությամբ, որն ակտիվորեն սնվում է որոշ պաշտոնյաների, ՌԴ Պետական դումայի պատգամավորների, լրատվամիջոցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով:

Այս ամենը տեղեկատվական ֆոնի ստեղծում է, պատրվակ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքները փակելու համար։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունն այժմ արագացված տեմպերով փակելու է ռուսական ալիքները հանրային մուլտիպլեքսում, ավելին, կաբելային հեռարձակողներին էլ պարտադրելու են հանել այդ ալիքները իրենց ցանցերից։

Լուսինե Ավետիսյան