Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի ակնարկը. սկզբունքորեն նոր ուժի շուրջ համախմբման հրամայականը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ իրավիճակը դուրս է գալիս փաշինյանական իշխանության վերահսկողությունից և գնում Նիկոլ Փաշինյանի համար ամենամղձավանջային ճանապարհով։ Երեկ Երևանում կայացած երթը և դրա բազմամարդությունը հերթական անգամ խուճապի են մատնել փաշինյանական իշխանությանը և նրա ներկայացուցիչներին։ Գործող իշխանությունների մեջ բավական լուրջ վախ է առաջացել, հասկանում են, որ Կարապետյանն ի վիճակի է, կարող է և ցանկություն ունի դառնալու այն մերանը, որը կհամախմբի հասարակությանը՝ ընդդեմ փաշինյանական իշխանության։

Մինչ Վերաքննիչ քրեական դատարանի տխրահռչակ դատավոր Արմեն Դանիելյանն անփոփոխ էր թողնում Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու որոշումը, ընդդիմադիր ուժերը, հասարակությունն ու Հայ առաքելական եկեղեցին համախմբել էին բազմահազարանոց երթի։ Իսկ այս ողջ գործընթացի ամենակարևոր հանգրվանն իր՝ Սամվել Կարապետյանի հայտարարությունն էր։ Գործարարը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում և պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ։ «Ես պատրաստ եմ անցնել պայքարի ճանապարհով հանուն մեր երկրի, մեր հարազատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի։ Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»,- ասել է Սամվել Կարապետյանը և հավելել. «Հայաստանը պետք է դառնա բարեկեցիկ ու ժամանակակից, արդար ու ապահով երկիր, ներքին համերաշխության ու համախմբվածության երկիր, արցախցիների բոլոր իրավունքները իրականում պաշտպանող երկիր, իրապես ինքնիշխան ու վստահելի դաշնակից և արժանապատվությունը վերականգնած երկիր՝ անցյալում թողնելով սև-սպիտակի բաժանումը, ներազգային արհեստական պառակտումը, Սփյուռքի հետ հարաբերությունների քայքայումը, մեր երեխաների և երիտասարդների ճակատագրի անորոշությունը, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը»:

Հենց այս հանգամանքը, որ Կարապետյանը կարող է դառնալ սկզբունքորեն նոր ուժի ստեղծողը և մյուս ընդդիմադիր ուժերին համակարգողը, դարձել է գործող իշխանությունների վախի հիմնական աղբյուրը։ Փաշինյանն այսօր քաղպայմանագրի ղեկավարությանը, պատգամավորներին ու պաշտոնյաներին հավաքում է Գորիսում և 200-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների փորձելու է համոզել, թե իր դիրքերն ամուր են, ինչը սակայն ամենևին էլ այդպես չէ, և դա հրաշալի հասկանում են նաև քաղաքացիական պայմանագրում։

Մերի Թադևոսյան