Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Հասարակություն

Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել

Արդեն 3 շաբաթից ավելի է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի անասնապահները հայտնվել են արտակարգ իրավիճակում։ Խնդիրը կայանում է նրանում, որ արջերը հանգիստ չեն  տալիս թե մեղվապահներին, թե անասնապահներին։ Վերջին դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Արջը գյուղի մոտակա արոտավայրում հարձակվել է հորթի վրա, մի մասը հոշոտել ու հեռացել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մտահոգ անասնապահները ասացին․ «Անհանգստացնող է հատկապես այն, որ նման բան չէինք լսել, որ արջը հարձակվի ընտանի կենդանու վրա, իսկ այն արջը որը հարձակվում է ընտանի կենդանու վրա և հոշոտում, նույն հաջողությամբ կարող է հարձակվել նաև մարդկանց վրա։ Լսել էինք, որ փեթակներն է վնասում, ծառերն է կոտրում, այգու հատապտուղներն է հավաքում, բայց որ հարձակվի ընտանի կենդանիների վրա, որ մտնի նախիրի մեջ ու վնասի ընտանի կենդանիներին, առաջին անգամ ենք վերջին 40 տարվա մեջ տեսնում։ Մեզ հասած տեղեկություններով մեծ, արու արջ է։ Գյուղացիներս անպաշտպան ենք զգում և ուզում ենք, որ պատկան կառույցները հետամուտ լինեն»։

Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանն ասաց․ «Նման դեպքեր կան նաև Արագածոտնի մարզում, մասնավորապես Ապարանի ջրամբարի տարածքում, Վայոց ձորի մարզում։ Հնարավոր է , որ այդ արջերը այն արջերից լինեն, որոնք եղել են անազատության մեջ և վերջերս են բաց թողնվել բնություն, քանի որ մի քանի տարի առաջ Վայոց ձորի մարզի Արփի համայնքում նման դեպք եղել է, որտեղ արջը հավաբներ էր ջարդել։ Շատ վտանգավոր է, որ արջը խոշոր եղջերավոր անասուն է սպանել ու հոշոտել, ուստի կարծում եմ, որ խնդիրը պետք է մտահոգի ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին»։