Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի գործող իշխանությունները՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամենևին էլ ապիկար չեն, ինչպես փորձում է նրանց ներկայացնել ընդդիմությունը։ Ավելին, այդպիսի կարծիքը ձեռնտու է նաև իշխանությանը, որը նպատակուղղված և հետևողական աշխատանք է տանում՝ իր վերարտադրությունն ապահովելու, ռեսուրսներ ներգրավելու, խորհրդարանական ընտրությունները կեղծելու ուղղությամբ։ Ի տարբերություն իրար կոկորդ կրծող ընդդիմադիր տարբեր միավորների, «Քաղպայմանագիրը» բավական վաղուց է սկսել պատրաստվել ընտրություններին, անգամ հանրության մեջ ոչ պաշտոնական լոզունգ են փորձում ձևակերպել, որով ահաբեկելու են ՀՀ քաղաքացիներին։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ լոզունգը հնչում է այսպես՝ «Նիկոլ կամ պատերազմ»։ Այսինքն, եթե չես ընտրում Նիկոլ Փաշինյանին, ընտրում ես նոր պատերազմը՝ դրանից բխող հետևանքներով։ Իշխանական կատաստրոֆիկ ցածր վարկանիշի պայմաններում գործող իշխանությունները վերարտադրվելու միայն մեկ հնարավորություն ունեն՝ ահաբեկել հանրությանը նոր ռազմական էսկալացիայի հեռանկարով, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կողքից յուղ են լցնում իրավիճակի վրա՝ աջակցելով իրենց խամաճիկը դարձած ՀՀ իշխանություններին։

Մի շարք փորձագետներ ամիսներ շարունակ կոկորդ են պատռում, որ հենց Փաշինյանի ընտրությունն է դառնալու նոր պատերազմի նախերգանքը, բայց, հանուն արդարության, այդ փաստարկված նարատիվը հանրությանը հասցնելը բավական բարդ գործ է։ Պետք է մանրամասն աշխատել յուրաքանչյուր քաղաքացու հետ, բացատրել, որ Փաշինյանի և նրա թիմի վերընտրությունը ոչ թե «խաղաղության դարաշրջան» է բերելու, այլ՝ նոր արհավիրքներ, բացելու է «պանդորայի արկղը», իսկ թշնամի պետություններին նոր պատերազմի առիթներ է տալու։ Միայն այդ փաստը հասարակ քաղաքացուն հասցնելով հնարավոր է բեկել իրավիճակը, «Քաղպայմանագրին» զրկել իշխանությունից, կասեցնել Հայաստանի գահավիժումը։

Ագնեսա Շահինյան