Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, թիմակիցների հարազատները պարբերաբար հայտնվում են սկանդալների կենտրոնում՝ իրենց արցախատյաց բնույթը ցուցադրելով։ Եվ այդպիսի զազրելի դրվագները մեկ կամ երկուսը չեն, բազմաթիվ են։ Ամենաթարմ դեպքն էլ երեկ է եղել, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը՝ Նուրան Սինանյանը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հրապարակած լուսանկարին կից մեկնաբանություն է թողել` Բաքվի և Երևանի բանտերում գտնվող Դավիթ Իշխանյանին ու Դավիթ Գալստյանին անվանելով տխմար, նշելով, որ նրանք իրենց իսկ մեղքով են հայտնվել բանտում։ «Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով, և կարևոր չէ, թե ում կողմից»,– գրել է Նուրան Սինանյանը։

Սոցցանցերում Արթուր Խաչատրյանի հրապարակած լուսանկարում իրար կողքի նստած են Արցախի ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն ու Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը: Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը 2023 թ. սեպտեմբերին էր հայտնվել ադրբեջանական գերության մեջ, այժմ դատվում է Բաքվում։ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին էլ հունիսի 25–ին 2 ամսով կալանավորել են Երևանում` իրավապահների մոգոնած «ահաբեկչության» և «իշխանությունը բռնի զավթելու» գործերով։

Սովորաբար նման անմակարդակ գրառումներն արվում են իշխանական ֆեյքերի, տարատեսակ ՊՈԱԿ-ներում բուծած կեղծ օգտատերերի կողմից, բայց երբեմն-երբեմն բարձրաստիճան պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամներն էլ չեն կարողանում զսպել իրենց, հոգու աղբը դատարկում են սոցցանցերում։ Եվ սա ամենևին պարզ տգիտություն չէ, այլ ՀՀ իշխանությունների կողմից տարվող նպատակաուղղված հակաքարոզչություն արցախցիների նկատմամբ։

Ալլա Հովհաննիսյան