Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Հասարակություն

ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին

ԱրարատԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովին՝ «Մասնավոր հատվածի կարողությունների զարգացում՝ կանանց հզորացման սկզբունքների (WEPs) իրականացման համար» խորագրով:

WEPs-ի գրեթե բոլոր սկզբունքները Բանկի գործունեության մաս են կազմել ծրագրին միանալուց դեռևս տարիներ առաջ։  

Աշխատաժողովին, որը համախմբել էր տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին, մասնակցել են Հայաստանի 7 առաջատար ընկերություններ ֆինանսաբանկային, ներդրումային, ծառայությունների մատուցման, մարքեթինգային հետազոտությունների և այլ ոլորտներից։ Միջոցառման նպատակն էր զարգացնել մասնավոր հատվածի ներուժը՝ աշխատավայրում, շուկայում և համայնքում գենդերային հավասարության առաջխաղացմանը նպաստելու համար:

Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը ի թիվս այլ սկզբունքների, նա ԱրարատԲանկի օրինակով խոսել է մասնավոր հատվածում ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածության  մասին՝ ներկայացնելով նաև վիճակագրական տվյալներ պետական հատվածի վերաբերյալ։  

 «Ինձ համար պարտավորեցնող էր WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին Հայաստանն ու ԱրարատԲանկը ներկայացնելը։ 2022թ-ից ի վեր ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի Global Compact պայմանագրին և WEPs կանանց հզորացման սկզբունքներին՝ դառնալով WEPs նախաձեռնությանը միացած այդ տարվա առաջին ֆինանսական հաստատությունը: ԱրարատԲանկում արդեն կիրառվում էին այս ծրագրով սահմանված սկզբունքները, որոնք ուղենիշ են՝ ինչպես հավասարապես վերաբերվել կանանց և տղամարդկանց աշխատավայրում աշխատավարձի, առաջխաղացման և այլ առումներով: Հենց այդ պատճառով որոշում կայացվեց միանալ Կանանց հզորացման ծրագրին և կատարելագործել ներքին գործընթացները»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Կանանց հզորացման սկզբունքները (WEPs) Հայաստանի ձեռնարկությունների համար գործնական և համաշխարհային ճանաչում ունեցող շրջանակ են առաջարկում՝ գենդերային հավասարության առաջխաղացման և ավելի ներառական, կայուն աշխատավայրեր ստեղծելու համար: Այն իրավիճակում, երբ կանանց մասնակցությունը տնտեսական կյանքում դեռևս անհավասար է, WEPs-ը օգնում է լցնել այդ բացը՝ խթանելով առաջնորդության հնարավորությունները, հավասար վարձատրությունը և անվտանգ աշխատանքային միջավայրը: ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը Հայաստանում ակտիվորեն աջակցում է այս գործընթացներին՝ ներգրավելով մասնավոր հատվածը, քաջալերելով ընկերություններին դառնալ WEPs-ի ստորագրող կողմեր և տեխնիկական ուղեցույց տրամադրելով՝ այս սկզբունքները վերածելու չափելի գործողությունների, որոնք օգուտ են բերում ինչպես կանանց, այնպես էլ ձեռնարկությունների արդյունավետությանը», - նշել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զարուհի Տոնոյանը։

«Մենք մեկնել էինք Թբիլիսի՝ փոխանակվելու կանանց տնտեսական հզորացման արդյունավետ մեխանիզմների կիրառման փորձով, ընդգծելու դրանց արդյունավետությունը բիզնեսի համար և ստեղծելու նոր գործարար կապեր։ Հատկապես կարևոր էր, որ Հայաստանի պատվիրակությունն ի ցույց դրեց բովանդակալից և օրինակելի փորձառություններ, որոնց վառ օրինակն էր ԱրարատԲանկի զեկույցը։ Բանկում գենդերային հավասարությանն ուղղված գործողությունները ներառում են ոչ միայն հավասար և զարգացող միջավայրի ապահովում կազմակերպության ներսում՝ հստակ մշակված ներքին քաղաքականություններով, առողջապահական և սպորտային փաթեթներով, ճկուն աշխատանքային պայմաններով, խնամող կանանց համար կրճատված աշխատանքային օրերով և անձնական ու մասնագիտական զարգացման հստակ ուղիներով, այլև կազմակերպությունից դուրս՝ կանանց ձեռներեցության խթանման ծրագրերով, համայնքային ներգրավվածության նախաձեռնություններով և հանրության հետ շարունակական իրազեկման աշխատանքներով՝ կանանց տնտեսական մասնակցությունը խթանելու նպատակով»,- նշել է ՄԱԿ-ի WEPs խորհրդատու Նաիրա Մարգարյանը։

Աշխատաժողովի ընթացքում հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչներն ուսումնասիրեցին միջազգային լավագույն փորձը, մասնակցեցին ոլորտային քննարկումներին և մշակեցին գործողությունների ծրագրեր՝ WEPs սկզբունքների արդյունավետ իրականացման նպատակով: Միջոցառումը նաև հնարավորություն տվեց ստեղծել գործընկերային կապեր տարածաշրջանային գործընկերների հետ և խորացնել համագործակցությունը:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից