Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով
«Ժամանակ» թերթն այսօր գրել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ագրո» ընկերությունը կարող է սնանկ ճանաչվել եւ փակվել: Ըստ հրապարակման ընկերության աշխատակիցներն արդեն երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն, թե երբ կստանան: Պարզաբանում ստանալու համար Slaq.am-ը կապ է հաստատել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: <<Մուլտի-Ագրո>> գիտա-արտադրական միավորումում որևէ ֆինանսական խնդիր չկա և համապատասխանաբար աշխատակիցների աշխատավարձերի չվճարման մասին տեղեկությունը ևս բացարձակ հիմազուրկ է: Ես իհարկե շատ լավ եմ հասկանում որոշ լրատվամիջոցների Ծառուկյան ազգանունը շահարկելու հաշվին ոչնչից մեծ աղմուկ սարքելու անհագուրդ ցանկությունը, սակայն հերթական անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ լրատվություն տրամադրելու հարցում մասնագիտական պարկեշտության կանոններին: Նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու փոխարեն պարզապես կարելի էր փորձել անհրաժեշտ ինֆորմացիան ճշտել Մուլտի-Ագրո ընկերությունից կամ ի պաշտոնե ինձնից: Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով և առնվազն պարկեշտ չէ նմանատիպ ստահոդ տեղեկությունների տարածումը,-ամփոփեց Իվետա Տոնոյանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...