Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ
Ֆասթ Բանկի և Fastex-ի գործակցությամբ հաճախորդների թվային՝ FTN ակտիվները Հայաստանում առաջին անգամ կարող են կիրառվել վարկային գիծ ձեռք բերելու գործընթացում։ Ֆասթ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն FastX-ի միջոցով ստանալ FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ, ընդ որում, վարկային գծի առաջին 30 օրը՝ անտոկոս։
FastX-ից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ֆասթ Բանկի մոբայլ հավելված, «վարկեր» բաժնում սեղմել «նոր վարկ» կոճակը, որից հետո Բանկը կառաջարկի վարկային գծի առավելագույն սահմանաչափը։ Գործընթացը կատարվում է րոպեների ընթացքում, իսկ վարկային գծի բոլոր մանրամասները հասանելի են «վարկեր» բաժնի «վարկային գծեր» ենթաբաժնում։
Ֆասթ Բանկի ՏՏ նախագծերի կառավարող Նարինե Անդրեասյանն ասել է․ «Ֆասթ Բանկում նորարարությունները միշտ եղել են մեր շարժիչ ուժը։ FastX-ը գործարկելիս մենք ձգտել ենք հասկանալ մեր հաճախորդների պահանջները և առաջարկել նրանց առավել արդյունավետ լուծումներ»։ Fastex-ի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանն էլ ընդգծել է, որ համատեղ ներդրված այս գործիքակազմը վկայում է իրենց գործակցության արդյունավետության և ժամանակի հետ համընթաց քայլելու հետևողական ձգտման մասին։
Հիշեցնենք նաև, որ Ֆասթ Բանկն առաջինն է Հայաստանում, որ ապահով և արագ կապ է ստեղծել հաճախորդների կրիպտոակտիվների և դրամային միջոցների միջև, որն ինտեգրված է Ֆասթ Բանկ-ի և Fastex Exchange-ի հավելվածներում։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի